Ալիևի գլխավոր մտահոգությունը նավթադոլարների հոսքը պահպանելն է

Կարող է այնպես ստացվել, որ Ալմա Աթայում քննարկվի այն տարածքները վերադարձնելու հարցը, որոնց մասին խոսում է հայկական կողմը, ոչ թե ադրբեջանական

Ադրբեջանում արդեն ավանդույթ է դառնում` Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների յուրաքանչյուր հանդիպումից, ԵԱՀԿ ՄԽ տարածաշրջան յուրաքանչյուր այցից և երկու երկրների նախագահների հանդիպումից առաջ անհամարժեք հայտարարություններ անել, որոնք, ըստ Բաքվի իմաստունների, կստիպեն Հայաստանին, ԵԱՀԿ ՄԽ-ին և համաշխարհային հանրությանը «վերադարձնել բուն ադրբեջանական հողերը»: Ընդ որում, արվում են այդ հայտարարությունները Ադրբեջանի ինչ-որ գյուղում կամ, լավագույն դեպքում, շրջկենտրոնում Հեյդար Ալիևի հերթական հուշարձանի բացման ժամանակ:

PanARMENIAN.Net - Կողմնակի դիտորդի մոտ կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, թե Ալիև-կրտսերը բացառապես երկրի մասին է մտածում, ժողովրդի և այլն: Իրականում, նրան բոլորովին չի հուզում ոչ Ղարաբաղը, ոչ ադրբեջանական ժողովուրդը, որը տառապում է ջրհեղեղից, որում, անշուշտ, հայերն են մեղավոր: Նրան հետաքրքրում են միայն նավթադոլարները, որոնք իսկական աղետ են դարձել երկրի համար: Ալիևի տրամադրությունը նաև հայերը փչացրեցին` շատ տեղին մեղադրելով Շահումյանի շրջանի, Գետաշենի և Մարտունաշենի օկուպացիայի մեջ: Ընդ որում, ի տարբերություն ադրբեջանական քարոզչության, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միանգամայն փաստարկված են ներկայացնում իրենց մեղադրանքները: Եվ կարող է այնպես ստացվել, որ Ալմա Աթայում կայանալիք հանդիպմանը քննարկվի այն տարածքները վերադարձնելու հարցը, որոնց մասին խոսում է հայկական կողմը, ոչ թե ադրբեջանական:

Մեծ հաշվով, Իլհամ Ալիևին կարելի էր խղճալ, եթե չլիներ մի հանգամանք: Նրա բոլոր ռազմատենչ հայտարարությունները մինչև վերջերս մի տեսակ իներտ էին ընկալվում համաշխարհային հանրության կողմից: Ինչը մի կողմից դրանք բացարձակապես անիմաստ էր դարձնում, իսկ մյուս կողմից` Ալիևի մոտ ստեղծում էր սեփական ազդեցիկության կեղծ զգացողությունը: Ճիշտ է, որոշ տվյալներով Սանկտ Պետերբուրգում Ալիևը սառը ցնցուղ ստացավ և չի բացառվում, որ նման ճակատագրի կարժանանա նաև նրա արտգործնախարարն Ալմա Աթայում: ԵԱՀԿ ԱԳՆԽ գագաթնաժողովից հետո իրադարձությունները կարող են զարգանալ երկու սցենարով և երկուսն էլ մահացու են Ալիևի համար: Առաջինը` Ալիևը պատերազմ է սկսում, որը տևում է մոտ մեկ շաբաթ:

Այդ ընթացքում փակվում են բոլոր կանալները, որով նավթադոլարներ են ստացվում, չեն բացառվում նաև ահաբեկչական գործողությունները Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղում, որ կարող են ձեռնարկել քրդերն, օգտվելով ընդհանուր խառնաշփոթից: Համաշխարհային հանրությունն, որն արդեն ֆուտբոլով չի տարված, արագ կկազմակերպվի և կարգ ու կանոն կհաստատի: Ալիևը կկորցնի իր տարածքի ևս 20 տոկոսը, եթե ոչ ավելին: Թուրքիան չի միջամտի, քանի որ պարտավորություններ ունի ՆԱՏՕ-ի շրջանակներում: Նաև Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը չի նպասոտւմ դրան: Երկրորդ սցենարն ավելի սեղմ է` Բաքուն համաձայնվում է պետերբուրգյան սկզբունքներին, որոտեղ ակնհայտորեն գերակշռում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և երեք հայկական շրջանների հարցը: Այս դեպքում չկայացած սուլթանը ստիպված կլինի փախչել երկրից: Մի խոսքով, երկու տարբերակներն էլ անընդունելի են Ադրբեջանի համար:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ինչպես ասում են, նա այստեղ կապ չունի: ԼՂՀ-ն ինքնուրույն պետություն է և ընդունում է այն որոշումները, որոնք բխում են սեփական անվտանգությունից: Հավելենք, որ որևէ պետության կողմից անկախության ճանաչումը ոչինչ չի լուծում, ինչպես նաև սահմանները պետությունների միջև: Սահմանները որոշում են երկու երկրները` փոխադարձ համաձայնությունների հիման վրա: Անշուշտ, ՀՀ-ն կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը, սակայն միայն այն բանից հետո, երբ դա կանի Բաքուն:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---