12
Ժամկետային զինծառայողներ Սասուն Գևորգյանն ու Նարեկ Ղարաքեշիշյանը պարգևատրվել են «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով

Ժամկետային զինծառայողներ Սասուն Գևորգյանն ու Նարեկ Ղարաքեշիշյանը պարգևատրվել են «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով

1 օգոստոսի 2010 - 17:27 AMT  03:22 GMT
Մեդալը հանձնվել է ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս մարտական դիրքում բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու, ինչպես նաև զինակից ընկերոջ կյանքը փրկելու համար
Սեյրան Օհանյանը հրաման է ստորագրել  «Մարտական հերթապահության համար» մեդալ հիմնելու մասին

Սեյրան Օհանյանը հրաման է ստորագրել «Մարտական հերթապահության համար» մեդալ հիմնելու մասին

1 օգոստոսի 2010 - 17:10 AMT  03:22 GMT
Մեդալը շնորհվում է ՀՀ և ԼՂՀ տարածքային ամբողջականության ու պետական սահմանի անձեռնմխելիության ապահովման գործում անձնական վաստակ ունեցող պայմանագրային կազմի զինծառայողներին
Հայ երգչուհի Սոնա Շահգելդյանը հաղթել է «Նոր ալիք - 2010» մրցույթում

Հայ երգչուհի Սոնա Շահգելդյանը հաղթել է «Նոր ալիք - 2010» մրցույթում

1 օգոստոսի 2010 - 16:52 AMT  03:22 GMT
Մրցույթի հաղթողը հայտնել է, որ հաղթանակի համար ստացած գումարի մի մասը պատրաստվում է ծախսել անօթևան կենդանիներին օգնելու համար
Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու վերաբերյալ քվեարկությունը կկայանա օգոստոսի 3-ին

Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու վերաբերյալ քվեարկությունը կկայանա օգոստոսի 3-ին

1 օգոստոսի 2010 - 16:43 AMT  03:22 GMT
Արամ Համբարյան. ԱՄՆ նոր դեսպան պետք է դառնա մի մարդ, որը ոչ մի ընդհանուր բան չունի կոռումպացված ադրբեջանական ղեկավարության հետ
Դոնի Ռոստովում իր աշխատանքն է սկսել «Ապագա» հայկական հասարակական կազմակերպությունը

Դոնի Ռոստովում իր աշխատանքն է սկսել «Ապագա» հայկական հասարակական կազմակերպությունը

1 օգոստոսի 2010 - 15:11 AMT  03:22 GMT
«Ապագա» կազմակերպության նպատակը հայ ժողովրդի ազգային մշակույթի պահպանությունն է Դոնի Ռոստովում և ապագայում դրա զարգացման համար պայմանների ստեղծումը

Ինչո՞ւ են Հայաստանում աճում գները

31 հուլիսի 2010 - 16:02 AMT  03:22 GMT
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը շտապեց հանդես գալ տարեվերջին 2-3 տոկոս աճի ակնկալիքների վերաբերյալ կանխատեսմամբ` հունվար-հունիսին գյուղատնտեսության ոլորտում 13,1 տոկոս անկման ֆոնի վրա: Գերասիմ Ալավերդյանը պարզաբանեց այն տխուր իրավիճակը, որ առաջացել է անբարենպաստ բնակլիմայական պայմանների պատճառով, ինչն էլ հիմնականում հանգեցրեց մրգի և բանջարաբոստանային կուլտուրաների բերքի կրճատմանը: Եթե 2009 թվականին մենք ունեցել ենք մրգի 161 հազար տոննա բերք, ապա այս տարի այն կրճատվել է մինչև 80 հազար տոննա, իսկ ծիրանի բերքը 2009-ին 85 հազար տոննա էր: Այս տարի այդ ցուցանիշը չի գերազանցում 25 հազար տոննան, ընդ որում արտահանումն այս տարի չի գերազանցել 2 հազար տոննան նախորդ տարվա 13 հազար տոննայի դիմաց: Տուժել է բերքի շուրջ 25-30 տոկոսը: Ավելին, ըստ նախարարի, ցրտահարությունների, հորդառատ անձրևների և վատ փոշոտման պատճառով բերքահավաքը Հայաստանում ուշացավ 25-30 օրով:

Բարաք Օբաման գնաց նախկին նախագահ Բուշ կրտսերի ճանապարհով և առաջարկում է «վարկաբեկված» դիվանագետների թեկնածություններ

30 հուլիսի 2010 - 10:03 AMT  03:22 GMT
Կհաստատեն Մեթյու Բրայզային Ադրբեջանում դեսպանի պաշտոնում , թե ոչ, արդեն հետաքրքիր չէ: Ցավոք սրտի, Բարաք Օբաման գնաց նախկին նախագահ Բուշ կրտսերի ճանապարհով և առաջարկում է «վարկաբեկված» դիվանագետների թեկնածություններ, հավանաբար, կարծելով, որ Բրայզան «արժանիորեն» կներկայացնի ԱՄՆ-ն, քանի որ շահագրգռված է Կասպից ծովի ռեսուրսներում:

Ջերալդ Փափազյան. «Ես «Անուշ» օպերայի տեքստը 9 ամսում թարգմանեցի

27 հուլիսի 2010 - 19:11 AMT  03:22 GMT
«Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան անգլերեն լեզվով» բառակապակցությունը տարակուսանք է առաջացնում թեկուզ մեկ անգամ այն տեսած մարդկանց մոտ: Սակայն, Ջերալդ Փափազյանին ճանաչողները կասեն, որ օպերայի թարգմանությունն այնքան հաջողված է, որ միանգամայն համահունչ է Արմեն Տիգրանյանի բարդ երաժշտությանը: Եվ հենց անգլերեն թարգմանված «Անուշ» օպերան 1981 թվականին առաջին անգամ ներկայացվեց ամերիկացի հանդիսատեսի դատին Michigan Opera Theatre-ում:

Հայաստանում ավարտվեց համապետական ծածկույթի IP/MPLS ցանցի ընդլայնման առաջին փուլը

26 հուլիսի 2010 - 19:08 AMT  03:22 GMT
«ՋիԷնՍի-Ալֆա»«/b» ՓԲԸ ավարտել է իր համապետական ծածկույթի 10 Գբ/վ թողունակությամբ IP/MPLS ցանցի ընդլայնման առաջին փուլը: Աշխատանքների արդյունքում Երևանում և ութ մարզերի16 բնակավայրերում (Աբովյան, Նոր Հաճըն, Մասիս, Ջերմուկ, Քաջարան, Ագարակ, Աշտարակ, Ապարան, Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Բագրատաշեն) շահագործման են հանձնվել ընկերության ցանցի հանգույցներ, որոնք հագեցած են ամերիկյան Juniper Networks արտադրության գերժամանակակից սարքավորումներով:

Արթուր Ալեքսանյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ

24 հուլիսի 2010 - 21:13 AMT  03:22 GMT
Ըմբշամարտ- Հուլիսի 21-ին Բուդապեշտում (Հունգարիա) ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հունա-հռոմեական ըմբշամարտում Արթուր Ալեքսանյանը (84 ք/կ) դարձավ աշխարհի չեմպիոն: Նա հաղթանակ է տարել 5 ըմբշամարտիկների դեմ մենամարտերում և մինչ հիմնական ժամանակի ավարտը առանց դժվարության հաղթեց Սեյ Յոլա Լինիին (Հարավային Կորեա): Մինչ այդ 60 ք/կ-ում բրոնզե մեդալ էր նվաճել Ալեքսան Միքայելյանը:
12
---