Մշակույթ. Ոչ բոլորին հաջողվեց համտեսել աշխարհի ամենահամեղ փառատոնի բարիքները՝ հյուրերը չափազանց շատ էինԿազմակերպիչները խոստանում են արդեն հաջորդ տարի շտկել բոլոր թյուրիմացությունները` կապված փառատոնի հետ 22 սեպտեմբերի 2010 Խորովածի 2-րդ փառատոնը տեղի ունեցավ Լոռու մարզի Ախթալա քաղաքում կիրակի օրը: Այն նվիրված էր ևս երկու իրադարձությունների` 12-րդ դարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերաօծմանը և աշխարհում երկրորդ ամուսնական մատանիների հուշարձանի տեղադրմանը: ՏՏ ոլորտ. Էլեկտրոնային ռեսուրսների պաշտպանությունը Հայաստանի փորձագետների ուշադրության կենտրոնում էՍեպտեմբերի 13-20-ը հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հիմնական իրադարձությունների ամփոփում 21 սեպտեմբերի 2010 Էլեկտրոնային ռեսուրսների պաշտպանության հարցերը Երևանում կլոր սեղանի շուրջ քննարկեցին գրադարանների, թանգարանների, ազգային արխիվի, հրատարակչությունների ու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները: Միջոցառումը կազմակերպվել է Նորարարության ու ձեռնարկատիրության ազգային կենտրոնի կողմից` Հայաստանի Հրատարակողների ազգային ընկերակցության հետ համատեղ: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել այնպիսի թեմաների, ինչպիսին է էլեկտրոնային ոլորտում հեղինակային իրավունքների պաշտպանությունը, էլեկտրոնային կրիչների վրա տեղեկատվության պահպանման պայմանները, գրադարանների ու թանգարանների տվյալների բազա կազմելու խնդիրները և այլն: Հայաստան և աշխարհ. Սուրբ Խաչում կայացած պատարագն ապացուցեց, որ Ստամբուլի հայերը 95 տարում չեն փոխվելՍեպտեմբերի 19-ի իրադարձության վտանգը նաև նրանում է, որ Թուրքիան կարող է թանգարանի վերածել ևս մի քանի եկեղեցիներ, թույլ տալ ժամերգություն անցկացնել և արդեն մաքուր խղճով շարունակել Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը 21 սեպտեմբերի 2010 Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագն ավարտվեց, առաջացնելով բազում հարցեր և, ցավոք, նաև համոզվածություն, որ ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքն այդպես էլ խիզախություն կամ սթափ մտածողություն չունեցավ հրաժարվելու համար պատարագից: Ցավոք, որովհետև, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը և պատրիարքության հոգևորականությունը դարձան «հանդուրժող Թուրքա» կարգախոսով գովազդված թուրքական շոուի մասնակիցը: Եվ կրկին, ցավոք, նրանք միայնակ չմնացին: ![]() Տնտեսություն. ՀՀ-ում ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը խոստանում է կատարյալ լինելԱպահովագրական պոլիսի արժեքը կկազմի մոտ 30-40 հազ. դրամ` կապված ավտոմեքենայի ու վարորդի ռիսկի աստիճանից 18 սեպտեմբերի 2010 Հայաստանը որոշել է հետ չմնալ աշխարհից և ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման պատասխանատվության պարտադիր ապահովագրություն ներմուծել: Դրան կնպաստի տնտեսության դանդաղ, բայց այնուամենայնիվ աճը, երբ բնակչությունը դրական սպասումներիպայմաններում հակված չէ տնտեսել ապահովագրության և նոր ավտոմեքենաների վրա: 2010 թվականի մայիսի 18-ին Հայաստանի խորհրդարանը հաստատել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքը, որի նպատակը ավտոտրանսպորտային միջոցների շահագործման արդյունքում տուժածների հատուցման վճարի ապահովումն է: Օրենքն ուժի մեջ կմտնի 2011 թվականի հունվարի 1-ից, իսկ արդեն այս տարվա հոկտեմբերի 1-ից կսկսվի ապահովագրական պոլիսների վաճառքը: Քաղաքականություն. Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հարցն ակտիվացավ ՀԱԿ-ի կողմից հանրահավաքների սեզոնի բացմամբՍեպտեմբերի 11-17-ը տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների ամփոփում 18 սեպտեմբերի 2010 Անցած շաբաթ քաղաքական քննարկումները սկսվեցին բանավեճից այն մասին, թե որքանով է նպատակահարմար ԼՂՀ անկախության ճանաչումը Հայաստանի կողմից: Սեպտեմբերի 11-ին քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը ոչինչ չի փոխի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: «Սակայն, այն շատ բան կփոխի Հայաստանի ներքաղաքական կյանքում և քաղաքական գործիչների հարաբերությունների մեջ»,-ասել է քաղաքագետը: Սպորտ. Միշել Պլատինի. UEFA-ն բազմաթիվ նման համալիրներ է կառուցել Եվրոպայում, սակայն Երևանի ակադեմիան առանձնահատուկ էՕգոստոսի 26-ից սեպտեմբերի 2-ը տեղի ունեցած գլխավոր սպորտային իրադարձությունների տեսություն 3 սեպտեմբերի 2010 Ֆուտբոլ. Սեպտեմբերի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և UEFA նախագահ Միշել Պլատինիի մասնակցությամբ Երևանում կայացել է Ֆուտբոլային ակադեմիայի բացման արարողությունը: Իր խոսքում Պլատինին ասաց, որ դեռ 2007-ին FIFA նախագահ Զեպ Բլատերի հետ դրել են ակադեմիայի հիմքերը: «Այդ ժամանակ մենք «փոխանցում» կատարեցինք և այսօր տեսանք «գոլը»,- նշեց Պլատինին և հավելեց, որ դա քայլ է Հայաստանում ֆուտբոլի զարգացման մեջ: Հասարակություն. Հայերը չեն նշում Նավասարդը որպես պետական տոն, որովհետև Հայկ Նահապետը քրիստոնյա չի եղելՆավասարդի տոնը Հայաստանում համաժողովրդական սիրված տոն է եղել, բայց այն դադարել են նշել Գրիգորիանական օրացույցին անցնելու պատճառով 13 օգոստոսի 2010 7 հեթանոսական աստվածներին նվիրված տոնը նշանակալի է դարձել հայ ժողովրդի համար մի քանի կարևորագույն դեպքերով: Հին հայկական Նոր տարի Նավասարդը Հայաստանում նշվում է տասնյակ դարեր շարունակ օգոստոսի 11-ին: Այդ տոնն ամենասիրված և պաշտված տոներից մեկն է եղել մեր նախնիների համար, իսկ հիմա նրա մասին կարելի է լսել միայն պատմաբանների պատմություններից և ընթերցել հայկական ժողովրդական բանահյուսության ստեղծագործություններում: | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |