1
Նախապայմանների լեզվի պատճառով հայ-թուրքական սահմանը շարունակում է մնալ միակ փակ սահմանը Եվրոպայում

Նախապայմանների լեզվի պատճառով հայ-թուրքական սահմանը շարունակում է մնալ միակ փակ սահմանը Եվրոպայում

26 սեպտեմբերի 2010 - 18:04 AMT  23:25 GMT
«Հայաստանը պատրաստ է առաջ շարժվելու, երբ Թուրքիան կրկին պատրաստ կլինի կարգավորել հարաբերությունները առանց որևէ նախապայմանի»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը
Պան Գի Մուն. Դիպուկահարների հեռացումը կամրապնդի զինադադարը Հայաստանի և Ադրբեջանի միջև

Պան Գի Մուն. Դիպուկահարների հեռացումը կամրապնդի զինադադարը Հայաստանի և Ադրբեջանի միջև

26 սեպտեմբերի 2010 - 17:38 AMT  23:25 GMT
Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքից մեկնեց Բոստոն, ուր նախատեսված է նրա ելույթը Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում և հանդիպումը հայ համայնքի հետ
Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանն օգտագործում է նավթային եկամուտների դոլարները` ռազմական ավանտյուրաները ֆինանսավորելու համար

Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանն օգտագործում է նավթային եկամուտների դոլարները` ռազմական ավանտյուրաները ֆինանսավորելու համար

26 սեպտեմբերի 2010 - 16:15 AMT  23:25 GMT
«Ադրբեջանը պետք է զերծ մնա կարգավորման գործընթացը Մինսկի խմբի ձևաչափից ու շրջանակներից այլ ձևաչափեր տեղափոխելու շարունակական փորձերից»,- Նյու Յորքում ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Հայաստանի կառավարությունը պայքարո՞ւմ է գնաճի դեմ, թե՞ խթանում այն

25 սեպտեմբերի 2010 - 18:13 AMT  23:25 GMT
Ըստ նախնական վիճակագրական տվյալների հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 3,1 տոկոսով 2009 նույն ժամանակաշրջանի համեմատ: Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, ՀՆԱ-ի ծավալը կազմել է 2 տրլն 42 մլրդ 788,8 մլն դրամ: Ընդ որում, գյուղատնտեսական ապրանքի համախառն արտադրությունը հաշվետվության շրջանում կրճատվել է 18%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 11,5%-ով: Բացի այդ, սպառողական գների աճը հունվար-օգոստոսին 2009-ի նույն շրջանի համեմատ կազմել է 7,7 տոկոս: Միևնույն ժամանակ ամսական կտրվածքով գնաճը կազմել է 1,3 տոկոս:

Բրայզայի հանդեպ սենատորների դժգոհության պատճառները ԱՄՆ ներքաղաքական դաշտում են գտնվում

24 սեպտեմբերի 2010 - 18:02 AMT  23:25 GMT
Սեպտեմբերի 21-ին Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում կատարվեց այն, ինչ պետք է տեղի ունենար՝ սենատորներ Բարբարա Բոքսերն ու Ռոբերտ Մենենդեսը վետո են դրել Մեթյուր Բրայզայի թեկնածության վրա: Արտառոց ոչ մի բան տեղի չունեցավ, հակառակը, տարօրինակ կլիներ, եթե Բրայզան առանց քաշքշուկի հաստատվեր:

Ոչ բոլորին հաջողվեց համտեսել աշխարհի ամենահամեղ փառատոնի բարիքները՝ հյուրերը չափազանց շատ էին

22 սեպտեմբերի 2010 - 20:09 AMT  23:25 GMT
Խորովածի 2-րդ փառատոնը տեղի ունեցավ Լոռու մարզի Ախթալա քաղաքում կիրակի օրը: Այն նվիրված էր ևս երկու իրադարձությունների` 12-րդ դարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերաօծմանը և աշխարհում երկրորդ ամուսնական մատանիների հուշարձանի տեղադրմանը:

Էլեկտրոնային ռեսուրսների պաշտպանությունը Հայաստանի փորձագետների ուշադրության կենտրոնում է

21 սեպտեմբերի 2010 - 20:11 AMT  23:25 GMT
Էլեկտրոնային ռեսուրսների պաշտպանության հարցերը Երևանում կլոր սեղանի շուրջ քննարկեցին գրադարանների, թանգարանների, ազգային արխիվի, հրատարակչությունների ու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները: Միջոցառումը կազմակերպվել է Նորարարության ու ձեռնարկատիրության ազգային կենտրոնի կողմից` Հայաստանի Հրատարակողների ազգային ընկերակցության հետ համատեղ: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել այնպիսի թեմաների, ինչպիսին է էլեկտրոնային ոլորտում հեղինակային իրավունքների պաշտպանությունը, էլեկտրոնային կրիչների վրա տեղեկատվության պահպանման պայմանները, գրադարանների ու թանգարանների տվյալների բազա կազմելու խնդիրները և այլն:

Աշխարհի առաջնությունում ազատ ոճի հայ ըմբիշների անհաջող ելույթի երեք պատճառներ են՝ բժշկությունը, մարզիչների և մրցակցության բացակայությունը

18 սեպտեմբերի 2010 - 18:57 AMT  23:25 GMT
Աշխարհի առաջնությունը բացեցին հունահռոմեական ոճի ըմբիշները, իսկ առաջինը մեկնարկեցին 55, 66 և 96 կգ քաշային կարգերի մարզիկները: 55 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր մեր ամենատիտղոսակիր մարզիկներից մեկը՝ Ռոման Ամոյանը, որը նվաճել է Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը և անցյալ տարվա աշխարհի առաջնության արծաթե մեդալը: Այս տարի նույն Ամոյանն իր ավանդն ունեցավ Հայաստանի հավաքականի խաղում:

Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հարցն ակտիվացավ ՀԱԿ-ի կողմից հանրահավաքների սեզոնի բացմամբ

18 սեպտեմբերի 2010 - 15:57 AMT  23:25 GMT
Անցած շաբաթ քաղաքական քննարկումները սկսվեցին բանավեճից այն մասին, թե որքանով է նպատակահարմար ԼՂՀ անկախության ճանաչումը Հայաստանի կողմից: Սեպտեմբերի 11-ին քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը ոչինչ չի փոխի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: «Սակայն, այն շատ բան կփոխի Հայաստանի ներքաղաքական կյանքում և քաղաքական գործիչների հարաբերությունների մեջ»,-ասել է քաղաքագետը:

Հայերը չեն նշում Նավասարդը որպես պետական տոն, որովհետև Հայկ Նահապետը քրիստոնյա չի եղել

13 օգոստոսի 2010 - 09:22 AMT  23:25 GMT
7 հեթանոսական աստվածներին նվիրված տոնը նշանակալի է դարձել հայ ժողովրդի համար մի քանի կարևորագույն դեպքերով: Հին հայկական Նոր տարի Նավասարդը Հայաստանում նշվում է տասնյակ դարեր շարունակ օգոստոսի 11-ին: Այդ տոնն ամենասիրված և պաշտված տոներից մեկն է եղել մեր նախնիների համար, իսկ հիմա նրա մասին կարելի է լսել միայն պատմաբանների պատմություններից և ընթերցել հայկական ժողովրդական բանահյուսության ստեղծագործություններում:
1
---