Էմիր Կուստուրիցան ի նշան բողոքի լքել է Անթալիայում «Ոսկե նարինջ» 47-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրին

Էմիր Կուստուրիցան ի նշան բողոքի լքել է Անթալիայում «Ոսկե նարինջ» 47-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրին

11 հոկտեմբերի 2010 - 09:55 AMT  17:25 GMT
Ռեժիսորի դեմարշի պատճառը մի քանի հասարակական կազմակերպությունների հայտարարություններն էին

Չե՞ն վախենում արդյոք Բաքվում, որ այս անգամ իրենց չի հաջողվի խաբել ԵԱՀԿ ՄԽ-ին, և Ադրբեջանն արդեն հրապարակավ օկուպանտ կճանաչվի

8 հոկտեմբերի 2010 - 18:10 AMT  17:25 GMT
Պաշտոնական Բաքուն բազմիցս դիմել է ԵԱՀԿ-ին և այլ միջազգային ատյաններին՝ խնդրելով գնահատման առաքելություն գործուղել «հայկական օկուպացիայի» տակ գտնվող Ադրբեջանի տարածքներ, պնդում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի վարիչ Ալի Հասանովը: «Այդ դիմումներում արծարծվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են կենսաոլորտի ոչնչացումը Ադրբեջանի գրավյալ տարածքներում, հրկիզումները, ապօրինի բնակեցումը, զենքի և զինված ուժերի տեղակայումը, թմրանյութերի աճեցումն ու թմրանյութի արտադրությունը, մաքսանենգությունն ու այլ հարցեր»,-հայտարարել է Հասանովը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ինչպես և սպասվում էր, հայ- թուրքական արձանագրություները միայն թղթի վրա մնացին

8 հոկտեմբերի 2010 - 10:46 AMT  17:25 GMT
Մեկ տարի անցել է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող Արձանագրությունների ստորագրման օրից: Այս ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ Արձանագրությունները մահացել են, այդպես էլ չծնված, իսկ դրա հետ մեկտեղ հարաբերությունները բարելավվելու անիրական հույսերը: Ոչ գերտերությունները, որոնք կանգնած էին փաստաթղթերի ստորագրման ետևում, ոչ էլ երկու կողմերը այդպես էլ արիություն չունեցան ընդունելու ձեռնարկվածի անիմաստությունը:

Ինչո՞ւ Հայաստանում շահավետ չէ ցորեն աճեցնելը

4 հոկտեմբերի 2010 - 17:27 AMT  17:25 GMT
Մեկ հեկտար հողատարածքում ցորենի աճեցումն ու բերքահավաքը շուրջ 182 հազար դրամ է նստում հայ գյուղացու վրա: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Եղվարդի գյուղացիներից մեկն ասել է, թե 1 հա հողատարածքը հերկելու համար 25 հազար դրամ է հարկավոր, ցորենը ցանելու համար՝ 8 հազար դրամ, հողը հարթեցնելու համար՝ 10 հազար դրամ, կուլտիվացիայի համար՝ 12 հազար դրամ: Ընդ որում, յուրաքանչյուր անգամ ջրելու համար գյուղացին վճարում է 20 հազար դրամ, իսկ տարվա ընթացքում ցորենը պետք է ջրել առնվազն երեք անգամ: Բացի այդ, տարվա ընթացքում հարկավոր է 6 պարկ հանքային պարարտանյութ (7 հազար դրամ 1 պարկի համար) 1 հա ցորենազգիների համար: Եվ, վերջապես, բերքահավաքը 1 հեկտարից կարժենա 25 հազար դրամ:

Հայաստանի բնակչության գրեթե կեսն օգտվում է համացանցից

28 սեպտեմբերի 2010 - 13:07 AMT  17:25 GMT
2010 թվականի հունիսի տվյալներով Հայաստանում 1 396 550 Ինտերնետից օգտվող է գրանցվել, ինչը կազմում է երկրի բնակչության 47.1 տոկոսը: Նման տեղեկատվություն է տեղակայվել Internet World Stats կայքում` վկայակոչելով Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի տվյալները: Ավելի վաղ Internet World Stats-ը հրապարակել էր Էլեկտրակապի Միջազգային Միության (ԷՄՄ) 2010թ. հունիսի տվյալները, որոնց համաձայն Հայաստանում Համացանցից օգտվում է բնակչության միայն 7 տոկոսը (208 հազ. 200 հոգի): ԷՄՄ գնահատմամբ, 2009 թվականին Հայաստանում Ինտերնետից օգտվողների թիվը կազմում էր 191 հազար (բնակչության 6.4 տոկոսը): Դրա հետ մեկտեղ, Հայաստանում որոշ փորձագետներ գտնում էին, որ ԷՄՄ տվյալները զգալիորեն նվազեցված էին, քանի որ վիճակագրության մեջ հաշվի չէին առնվել բջջային Ինտերնետից օգտվողները:

Այս շաբաթը հաջող էր Մելինե Դալուզյանի համար. ծանրամարտի ԱԱ-ում նա նվաճեց բրոնզե մեդալ

24 սեպտեմբերի 2010 - 13:03 AMT  17:25 GMT
Ծանրամարտ. Սեպտեմբերի 17-26-ն Անթալիայում տեղի է ունենում ծանրամարտի աշխարհի առաջնություն, որտեղ խաղարկվում են Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրեր: Սեպտեմբերի 19-ին հայ ծանրորդներից առաջինը ելույթ է ունեցել Էլեն Գրիգորյանը (53 ք/կ): Նա առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների ԱԱ-ին և հանդես էր գալիս B խմբում: «Պոկում» վարժությունում Գրիգորյանը բարձրացրել է 80 կգ-անոց ծանրաձող, իսկ «հրում» վարժությունում` 106 կգ: Երկամարտի արդյունքում նա 186 կգ արդյունքով զբաղեցրել է 12-րդ տեղը: Աշխարհի չեմպիոն է դարձել Քսիատինգ Չենը (Չինաստան) 222 կգ-ով:

Ոչ բոլորին հաջողվեց համտեսել աշխարհի ամենահամեղ փառատոնի բարիքները՝ հյուրերը չափազանց շատ էին

22 սեպտեմբերի 2010 - 20:09 AMT  17:25 GMT
Խորովածի 2-րդ փառատոնը տեղի ունեցավ Լոռու մարզի Ախթալա քաղաքում կիրակի օրը: Այն նվիրված էր ևս երկու իրադարձությունների` 12-րդ դարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերաօծմանը և աշխարհում երկրորդ ամուսնական մատանիների հուշարձանի տեղադրմանը:

Հայերը չեն նշում Նավասարդը որպես պետական տոն, որովհետև Հայկ Նահապետը քրիստոնյա չի եղել

13 օգոստոսի 2010 - 09:22 AMT  17:25 GMT
7 հեթանոսական աստվածներին նվիրված տոնը նշանակալի է դարձել հայ ժողովրդի համար մի քանի կարևորագույն դեպքերով: Հին հայկական Նոր տարի Նավասարդը Հայաստանում նշվում է տասնյակ դարեր շարունակ օգոստոսի 11-ին: Այդ տոնն ամենասիրված և պաշտված տոներից մեկն է եղել մեր նախնիների համար, իսկ հիմա նրա մասին կարելի է լսել միայն պատմաբանների պատմություններից և ընթերցել հայկական ժողովրդական բանահյուսության ստեղծագործություններում:
---