ՏՏ ոլորտ. Օրանժ Արմենիայի բաժանորդային բազան գործունեության առաջին տարում գերազանցել է 300 հազարըՀեռահաղորդակցությունների և ՏՏ ոլորտում նոյեմբերի 1-7-ը տեղի ունեցած հիմնական իրադարձությունների ամփոփում 7 նոյեմբերի 2010 Հայաստանի Հանրապետությունում 2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին կապի ծառայություններից ստացված հասույթը (ընթացիկ գներով) կազմել է 124,9 մլրդ դրամ, որը 2009թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 2.2 տոկոսով: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, ֆիքսված հեռախոսակապից ստացված հասույթը կազմել է 23,5 մլն դրամ, բջջային կապից` 77,3 մլն դրամ, Ինտերնետ-ծառայություններից` 17,9 մլն դրամ: Դրա հետ մեկտեղ, 2010 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում Հայաստանում 1271 համակարգիչ է արտադրվել, ինչը 24,2 տոկոսով ավելի է 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ցուցանիշից: Տնտեսություն. Հայ ժողովուրդը պաշտպանում է էժան պանիր ունենալու իր իրավունքըՊանրագործները բացատրել են պանրի գների բարձրացումը ոչ թե մրցակցության խնդրով, այլ մթերվող կաթի գների բարձրացումով 6 նոյեմբերի 2010 Հայաստանում պարենային զամբյուղի արժեքը 2010-ի երրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով կազմել է ամսական 28 064.4 դրամ (տարեկան 336772.8 դրամ) երկրորդ եռամսյակի 26 485.4 դրամի փոխարեն: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պարենային զամբյուղի կառուցվածքը և կալորիականությունը մշակվել են ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Հայաստան և աշխարհ. Ոչ մի երկրում նախընտրական քարոզարշավն այդքան թաթախված չէ ատելության և ստի մեջ, որքան ԱդրբեջանումԱդրբեջանի իշխանությունները կփորձեն ընտրություններին որոշակի «ժողովրդավարություն» հաղորդել և կաշխատեն խուսափել ընդդիմության բողոքներից 5 նոյեմբերի 2010 Ադրբեջանում նախընտրական քարոզարշավն ավարտվում է արդեն մշտական դարձած հակահայկական հիստերիայի նոտայով: Պատգամավորի ցանկացած թեկնածու իր պարտքն է համարում «վերադարձնել հողերը և պատժել ագրեսորին»: Այդ հայտարարությունները հեռու են ինչպես առողջ դատողությունից, այնպես էլ իրականությունից և պաշտպանվում են իշխանամետ փորձագետների և քաղաքագետների կողմից: ![]() Սպորտ. Սամվել Տեր-Սահակյանը դարձավ մինչև 18 տարեկանների շախմատի ԱԱ արծաթե մեդալակիրՀոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը տեղի ունեցած գլխավոր մարզական իրադարձությունների ամփոփում 4 նոյեմբերի 2010 Շախմատ. Հունական Պորտո Կարաս քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը: Հայաստանի 19 ներկայացուցիչներից 6 տարիքային կարգերում ամենահաջողը ելույթ ունեցավ Սամվել Տեր-Սահակյանը մինչև 18 տարեկանների շարքում: Նա 8.5 միավորով նվաճեց աշխարհի փոխչեմպիոնի կոչումը: Հասարակություն. Ադրբեջանական ԶԼՄ-ներն արդեն չգիտեն, թե ինչպես արդարացնեն իրենց պարտությունըԱդրբեջանցի լրագրողներն ավելի լավ է հաշտվեն և մտածեն իրենց պահվածքի մասին 3 նոյեմբերի 2010 Ադրբեջանական ԶԼՄ-ները ոչ մի կերպ չեն հանգստանում և փորձում են համոզել ոչ այն է`իրենց ընթեցողներին, ոչ այն է` իրենք իրենց, որ հաղթող են դուրս եկել Իրանում կայացած մամուլի և տեղեկատվական գործակալությունների 17-րդ միջազգային ցուցահանդես-փառատոնում տեղի ունեցած միջադեպում: Չափազանց հետաքրքիր է հետևել, թե որքան անհետևողական են ադրբեջանական ԶԼՄ-ները իրենց քոչվոր նախնիներից ժառանգած բարբարոս մեթոդներն արդարացնելու փորձերում: Քաղաքականություն. Թուրք գործիչներին հաջողվեց PR-ակցիա անցկացնել ՀայաստանումՀենց Բեկլևիչն ու Օրսեկը ձախողեցին Գլոբալիզացիայի ու համագործակցության վերլուծական կենտրոնի հետ կայանալիք խորհրդաժողովը 29 հոկտեմբերի 2010 «Հզոր Թուրքիա» անհասկանալի և մարգինալ կուսակցության ներկայացուցիչների այցն Երևան դարձավ ոչ միայն ՀՀ ԱԱԾ-ի, ինչը զարմանալի չէ, այլ նաև՝ հայկական մամուլի ու որոշ փորձագետների սևեռուն ուշադրության առարկան: Ամեն ինչ հավանաբար, հաշտ ու խաղաղ կանցներ, քանի որ Հայաստան հաճախ են թուրք փորձագետներ ու քաղաքագետներ ժամանում, սակայն նրանցից ոչ մեկին ԱԱԾ չէին հրավիրել: Մշակույթ. Ոչ բոլորին հաջողվեց համտեսել աշխարհի ամենահամեղ փառատոնի բարիքները՝ հյուրերը չափազանց շատ էինԿազմակերպիչները խոստանում են արդեն հաջորդ տարի շտկել բոլոր թյուրիմացությունները` կապված փառատոնի հետ 22 սեպտեմբերի 2010 Խորովածի 2-րդ փառատոնը տեղի ունեցավ Լոռու մարզի Ախթալա քաղաքում կիրակի օրը: Այն նվիրված էր ևս երկու իրադարձությունների` 12-րդ դարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերաօծմանը և աշխարհում երկրորդ ամուսնական մատանիների հուշարձանի տեղադրմանը: | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |