Ոչ մի երկրում նախընտրական քարոզարշավն այդքան թաթախված չէ ատելության և ստի մեջ, որքան Ադրբեջանում

Ադրբեջանի իշխանությունները կփորձեն ընտրություններին որոշակի «ժողովրդավարություն» հաղորդել և կաշխատեն խուսափել ընդդիմության բողոքներից

Ադրբեջանում նախընտրական քարոզարշավն ավարտվում է արդեն մշտական դարձած հակահայկական հիստերիայի նոտայով: Պատգամավորի ցանկացած թեկնածու իր պարտքն է համարում «վերադարձնել հողերը և պատժել ագրեսորին»: Այդ հայտարարությունները հեռու են ինչպես առողջ դատողությունից, այնպես էլ իրականությունից և պաշտպանվում են իշխանամետ փորձագետների և քաղաքագետների կողմից:

PanARMENIAN.Net - Գլխավորներից մեկը Քաղաքական նորարարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն է: Ինչի մասին էլ նա խոսի, ամեն ինչ հանգում է երկու մոգական բառերի` թշնամի-Հայաստան: Այս հարևան երկրի վրա ոչ ոք չի էլ կասկածում: Եվ Մուբարիզ Ահմեդօղլուն այս հարցում միայնակ չէ: Տպավորություն է ստեղծվում, որ այժմյան ադրբեջանական քաղաքական գործիչների սեղանի գիրքը ոչ միայն Ջորջ Օրուելն է, այլ նաև Իոսիֆ Ստալինի գրվածքները: Բայց միգուցե չափազանց բարձր կարծիք ունենք հարևան երկրի գիտնականների մասին, որոնք, ամենայն հավանականությամբ, համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի աշխատություններից բացի, ոչինչ չեն կարդում: Շատ հնարավոր է…

Օրերս պրն Ահմեդօղլուն հայտարարեց, որ Ադրբեջանը կարող է «արգելափակել հայկական ճգնաժամային տնտեսության մնացած արտահանման հնարավորությունները, եթե դա անհրաժեշտ համարի Հայաստանի կողմից զավթված ադրբեջանական տարածքներն ազատագրելու համար»: Նրա խոսքերով, Վրաստանի և Ադրբեջանի միջև իրականացվում է փոխշահավետ փոխանակություն և էլեկտրաէներգիայի վաճառք, բացի դրանից Վրաստանն ընդունակ է իրեն ապահովել վառելիքի այդ տեսակով: «Թուրքիան հայկական էլեկտրաէներգիա չի գնում, բայց եթե նույնիսկ Անկարան կոնկրետ մտադրություններ ունենա, Բաքուն ազդեցիկ լծակներ ունի թուրքերին նման պլաններից տարհամոզելու համար: Մնում է միակ հայկական հարևանը` Իրանը, որը կարող է դառնալ հայկական էլեկտրաէներգիայի գնորդ, բայց այդ պլանի ճանապարհին կկանգնի Ադրբեջանի առաջարկությունն Իրանին Նախիջևանից էլեկտրաէներգիա վաճառելու մասին: Եթե հարկ լինի, մենք կգնանք ինքնարժեքից ցածր էներգիայի վաճառքի, բայց թույլ չենք տա, որպեսզի ագրեսորի վախճանվող տնտեսությունը կենդանանա»,- հայտարարել է քաղաքագետը:

Ցավոք սրտի, ոչ մի նորություն: Ուղղակի հետաքրքիր է, թե ինչպիսի ազդեցիկ լծակներ ունի Բաքուն Թուրքիայի համար, որը բառացիորեն նախօրեին չեղյալ է հայտարարել վարչապետ Էրդողանի նախատեսված այցը Ադրբեջան: Կամ թուրքերին իսկապես ձանձրացրել է համոզել չափից դուրս եռանդուն Իլհամ Ալիևին, կամ նրանք ուղղակի հոգնել են ադրբեջանցիներից և նրանց մտացածին տեսություններից: Ի դեպ, ֆաշիզմը նույնպես սկսվել է ազգի ծագման տեությունից, հետո տեղի ունեցավ բաժանում, իսկ արդյունքում` պարտություն և Նյուրնբերգ: Իրենց համար պատմություն և ծագումնաբանություն հորինող կովկասյան թաթարները պետք է երբեմն ընթերցեն պատմության դասագրքեր: Բայց ոչ սեփական, այլ համաշխարհային, որովհետև հեռու չէ այն օրը, երբ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում շատ թե քիչ նշանակություն ունեցող բան կդառնա ադրբեջանական: Թուրքիան դա բոլորից լավ է հասկանում, բայց, բնականաբար, Հայաստանից հետո:

Բայց այս ամենը հետո կլինի, նոյեմբերի 7-ի ընտրություններից հետո: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի իշխանությունները կփորձեն ընտրություններին որոշակի «ժողովրդավարություն» հաղորդել և կաշխատեն խուսափել ընդդիմության բողոքներից: Հաջորդ ընտրություններին, նրանք, հնարավոր է, ավելի լավ պատրաստվեն, այսինքն կգնեն ընտրողների ձայները քվեարկության օրվանից առաջ: Ճիշտ է, փողերի բաժանումն արդեն սկսվել է, բայց դա բոլոր հետխորհրդային երկրների ընդհանուր հիվանդությունն է` ամենուր են այդպես վարվում: Միայն թե ոչ մի երկրում նախընտրական քարոզարշավն այդքան թաթախված չէ ստի և ատելության մեջ, որքան Ադրբեջանում:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---