
13 նոյեմբերի 2010 - 15:06 AMT

13:30 GMT
Հայաստանն էներգախնայողության մեծ պոտենցիալ ունի: Հայկական 100 ընկերություններում անցկացված հարցումի համաձայն, նրանցից 75 տոկոսն իրագործում է էներգախնայողության միջոցառումներ: Միաժամանակ, Հայաստանում էներգախնայողության զարգացման արգելքներն են. տեղեկացվածության անբավարար լինելը, անհրաժեշտ փորձի բացակայությունը, արտաքին ֆինանսավորման պակասը, արդյունավետ իրավական գործիքների բացակայությունը: Օրինակ, խտացված օդի արտադրության մեջ էներգախնայողությունը թերագնահատվել է 22.8 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրության մեջ` 12.3 տոկոսով, ջրի` 14.8 տոկոսով, ջեռուցման` 14.7 տոկոսով: Միաժամանակ, հայ ձեռնարկատերերի միայն 48 տոկոսն է համարում, որ էներգախնայղության մեծացումը բիզնեսի առաջնահերթ խնդիրն է: Էներգիայի ծախսերը կարելի է կրճատել 15 տոկոսով, ինչը մեծ ձեռնարկությունների համար հսկայական խնայողություն է: Բացի դրանից, Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի շրջանակներում Հայաստանում տարեկան հնարավոր է խնայել ավելի քան 400 մլն դոլար: