Հայաստան և աշխարհ. ԼՂՀ-ում մարտավարական զորավարժությունները սառը ջուր լցրեցին Իլհամ Ալիևի գլխինԲաքվի` բանակցային գործընթացը ԵԱՀԿ-ից ցանկացած այլ միջազգային կառույց տեղափոխելու բոլոր փորձերը ձախողված են պարտության 19 նոյեմբերի 2010 Իլհամ Ալիևը, ինչպես միշտ, հակասում է ինքն իրեն, ինչը զարմանալի չէ: ԼՂՀ-ում մարտավարական զորավարժությունները հենց այն սառը ջուրն էին, որը շատ անհրաժեշտ էր կլանին` պատերազմով սպառնալուց առաջ ուշքի գալու և մի քիչ մտածելու համար: Պարզվում է, պետք էր ընդամենը իրերը կոչել իրենց անուններով և հիշեցնել Ալիև-կրտսերին հոր պարտությունների մասին: Սպորտ. Լևոն Արոնյանը դարձավ կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, իսկ Զավեն Անդրիասյանը` Ռուսաստանի գավաթակիրՆոյեմբերի 11-18-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում 18 նոյեմբերի 2010 Շախմատ. Նոյեմբերի 18-ին Մոսկվայում ավարտվեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Լևոն Արոնյանը շատ հաջող հանդես եկավ և դարձավ աշխարհի չեմպիոն: Արոնյանը վաստակեց 24.5 միավոր և օլիմպիադայի կրկնակի չեմպիոնի, արագ շախմատի չեմպիոնի, աշխարհի գավաթակրի, Ֆիշերի վարկածով աշխարհի չեմպիոնի և Մեծ սաղավարտի հաղթողի տիտղոսներին ավելացրեց կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Երկրորդ տեղում ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովն է, երրորդ տեղում` Մագնուս Կարլսենը (Նորվեգիա): Տնտեսություն. Հայաստանում պանրի դեֆիցիտը կազմում է 5 հազար տոննաԱրմեն Գիգոյան. Պանրի արտահանման ծավալները ոչ մի կերպ կապված չեն գների բարձրացման հետ 17 նոյեմբերի 2010 Հայաստանում պանրի գները բարձրացել են դեֆիցիտի պատճառով, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Պանրագործների ասոցիացիայի տնօրեն Արմեն Գիգոյանը: Նրա խոսքերով, կաթի արտադրության անբավարար ծավալների պատճառով ընթացիկ տարվա ամռանը երկրում նկատվում է պանրի արտադրության դեֆիցիտ: Միաժամանակ, փորձագետի խոսքերով, պանրի արտահանման ծավալները կապված չեն գների բարձրացման հետ, քանի որ եթե հիմա այն մի քիչ գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը, ապա տարեվերջին այդ ցուցանիշը կհամեմատվի անցյալ տարվա ցուցանիշի հետ: Հասարակություն. Ինքնասպանությունն ամենասարսափելի երևույթն է դեռահաս էմոների շրջանումԻնքնասպանություններից բացի, դեռահաս էմոների շարքում ողջունելի է ոչ ավանդական սեռական կողմնորոշումը և բիսեքսուալիզմը 17 նոյեմբերի 2010 «Էմոների շարքում լայնորեն տարածված է դեպրեսիվ տրամադրությունը և դրա հետևանքով`ինքնասպանությունները»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանում այդ ոչ պաշտոնական շարժման ներկայացուցիչներից մեկը: ՏՏ ոլորտ. Հայաստանում LTE ցանցը կգործարկվի դեկտեմբերի 1-ինՀեռահաղորդակցությունների և ՏՏ ոլորտում նոյեմբերի 8-15-ը տեղի ունեցած հիմնական իրադարձությունների ամփոփում 15 նոյեմբերի 2010 Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) ռադիոհաճախականություններ է տրամադրել ՎիվաՍել-ՄՏՍ-ին LTE տեխնոլոգիայով 4G ցանց կառուցելու համար: ՀԾԿՀ-ն օպերատորին լիցենզիա է տրամադրել հետևյալ հաճախականությունների օգտագործման համար՝ 40 ՄՀց (2500-2520 ՄՀց հատվածներում և 2620-2640 ՄՀց Երևանում և 2600-2640 ՄՀց՝ մարզերում): Քաղաքականություն. Հայաստանի խորհրդարանական ընտրություններին դեռ մեկուկես տարի կա, իսկ քաղաքական կուսակցություններն արդեն նոր խորհրդարան են ձևավորումՆոյեմբերի 7-12-ը տեղի ունեցած Հայաստանի հիմնական ներքաղաքական իրադարձությունների ամփոփում 13 նոյեմբերի 2010 «Օրինաց երկիր» կուսակցությունը բոլոր շանսերն ունի Հայաստանի խորհրդարան մտնելու համար, որտեղ նա զգալի դեր կխաղա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամ, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը` մեկնաբանելով ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքները, որոնք տեղի են ունենալու 2012-ին: Նրա խոսքերով, խմբակցությունն ակտիվ պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին: Միաժամանակ Հարությունյանը նշել է, որ 2008-ի դեպքերը Հայաստանում նախագահական ընտրություններից հետո, մասնավորապես, այն, որ ընդդիմությունը ներկայացնող խմբակցությունը միացել է կոալիցիային, ազդել են նրա վարկանիշի վրա: Մշակույթ. Ոչ բոլորին հաջողվեց համտեսել աշխարհի ամենահամեղ փառատոնի բարիքները՝ հյուրերը չափազանց շատ էինԿազմակերպիչները խոստանում են արդեն հաջորդ տարի շտկել բոլոր թյուրիմացությունները` կապված փառատոնի հետ 22 սեպտեմբերի 2010 Խորովածի 2-րդ փառատոնը տեղի ունեցավ Լոռու մարզի Ախթալա քաղաքում կիրակի օրը: Այն նվիրված էր ևս երկու իրադարձությունների` 12-րդ դարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերաօծմանը և աշխարհում երկրորդ ամուսնական մատանիների հուշարձանի տեղադրմանը: | Ռոբոտներ Դալին ու Մալին, դասական արվեստն ու ամսագիրը թերթելու հաճույքը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների AI, IoT ու ընդլայնման նպատակներ Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով |