Հայաստանում պանրի դեֆիցիտը կազմում է 5 հազար տոննա

Արմեն Գիգոյան. Պանրի արտահանման ծավալները ոչ մի կերպ կապված չեն գների բարձրացման հետ

Հայաստանում պանրի գները բարձրացել են դեֆիցիտի պատճառով, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Պանրագործների ասոցիացիայի տնօրեն Արմեն Գիգոյանը: Նրա խոսքերով, կաթի արտադրության անբավարար ծավալների պատճառով ընթացիկ տարվա ամռանը երկրում նկատվում է պանրի արտադրության դեֆիցիտ: Միաժամանակ, փորձագետի խոսքերով, պանրի արտահանման ծավալները կապված չեն գների բարձրացման հետ, քանի որ եթե հիմա այն մի քիչ գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը, ապա տարեվերջին այդ ցուցանիշը կհամեմատվի անցյալ տարվա ցուցանիշի հետ:

PanARMENIAN.Net - «Խոսքը գնում է ընդամենը 500 տոննա պանրի մասին, ընդ որում, պանրի դեֆիցիտը կազմել է շուրջ 5000 տոննա»,- ասել է նա: Այն հարցին, թե ինչու կաթնամթերքից թանկացել է միայն պանիրը, Գիգոյանն ասել է, որ պանիրը պատրաստում են միայն բնական կաթից, իսկ մնացած մթերքները կարելի է արտադրել փոշի կաթից: Փորձագետը կարծում է, որ առաջիկայում պանրի գները կկայունան, բայց դրանց կտրուկ անկում պետք չէ սպասել:

Միաժամանակ, մեկ այլ փորձագետ` գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գառիկ Պետրոսյանը կարծում է, որ Հայաստանի կառավարությունը խթանում է պանրի արտահանումը, ինչը հանգեցրել է դրա գների բարձրացմանը: Նրա տվյալների համաձայն, 2010-ին արդեն արտահանվել է 400 տոննա պանիր 2009-ի 200 տոննայի փոխարեն: «Իմ տեղեկությունների համաձայն, դեռ 350 տոննա պանիր պատրաստվում է արտահանման»,- ասել է նա: Միաժամանակ մասնագետն ավելացրել է, որ ողջունում է կառավարության քայլերը, որոնք ուղղված են արտահանման ծավալների ավելացմանը, սակայն «պետք չէ մոռանալ ներքին շուկայի պահանջմունքների և խնդիրների մասին»: Բացի դրանից, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ), արձագանքելով ԶԼՄ-ների հրապարակումներին պանրի գների կտրուկ բարձրացման վերաբերյալ, որոշել է սեփական դիտարկումն անցկացնել `այդ երևույթի պատճառները բացահայտելու համար: Միաժամանակ հանձնաժողովը դիմում է բոլոր այն ԶԼՄ-ներին, փորձագետներին և ՀԿ-ներին, որոնք հանդես են գալիս այս հարցի և մրցակցության խնդիրների վերաբերյալ մեկնաբանություններով, աջակցել ՏՄՊՊՀ ուսումնասիրություններին` ներկայացնելով կոնկրետ փաստեր և հանգամանքներ:

Այնուամենայնիվ, արդեն մի քանի շաբաթ տեղական ԶԼՄ-ներն ահազանգում են ժողովրդի կողմից այդքան սիրված մթերքի գների կտրուկ բարձացման մասին, սակայն ոչ ոք վստահ չէ, որ ինչ-որ քայլներ կձեռնարկվեն իրավիճակը փոխելու համար, հատկապես, նախատոնական շրջանում:

Հռիփսիմե Հայրապետյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---