12
Մեկ ամսում Facebook-ում գրանցվել է 12 400 մարդ Հայաստանից

Մեկ ամսում Facebook-ում գրանցվել է 12 400 մարդ Հայաստանից

28 նոյեմբերի 2010 - 18:01 AMT  05:48 GMT
Հայաստանում սոցիալական կայքերն առավել այցելություն ունեցող ռեսուրսներից են
ԵԱՀԿ գործող նախագահը և Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հեռախոսային բանակցություններ անցկացրեցին

ԵԱՀԿ գործող նախագահը և Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հեռախոսային բանակցություններ անցկացրեցին

28 նոյեմբերի 2010 - 16:53 AMT  05:48 GMT
Կանատ Սաուդաբաևը և Էդվարդ Նալբանդյանը քննարկեցին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի նախապատրաստման ընթացքը
Ղազախստանի ԱԳ փոխնախարարը հիշեցրեց էական դերի մասին, որը խաղում է ԵԱՀԿ ՄԽ-ը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ

Ղազախստանի ԱԳ փոխնախարարը հիշեցրեց էական դերի մասին, որը խաղում է ԵԱՀԿ ՄԽ-ը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ

28 նոյեմբերի 2010 - 16:25 AMT  05:48 GMT
«Եկել է էջը շուռ տալու ժամանակը, որպեսզի երկու հարևան երկրները կարողանան ապրել բարեկամության մթնոլորտում»,- Ղազախստանի ԱԳն ղեկավարի հետ մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը
ՀՀ նախագահը պատրաստակամություն է հայտնել համակուսակից կանանց հետ քննարկել նրանց բոլոր գաղափարները

ՀՀ նախագահը պատրաստակամություն է հայտնել համակուսակից կանանց հետ քննարկել նրանց բոլոր գաղափարները

28 նոյեմբերի 2010 - 16:00 AMT  05:48 GMT
Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում ՀՀԿ 20-ամյակի կապակցությամբ կուսակցության կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ
Արթուր Աբրահամը պարտություն կրեց Կարլ Ֆրոչից

Արթուր Աբրահամը պարտություն կրեց Կարլ Ֆրոչից

28 նոյեմբերի 2010 - 15:52 AMT  05:48 GMT
Պրոֆեսիոնալ ռինգում 31 հաղթանակից հետո Աբրահամն անընդմեջ երկու պարտություն կրեց

Արայիկ Միրզոյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

27 նոյեմբերի 2010 - 23:33 AMT  05:48 GMT
Ծանրամարտ. Արայիկ Միրզոյանը դարձել է մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն: Միրզոյանը 77 կգ քաշային կարգում «երկամարտի» արդյունքում բարձրացրել է 341 կգ: «Պոկում» վարժությունում նա բարձրացրել է 155 կգ, իսկ «հրում» վարժությունում` 186 կգ և 5 կգ-ով առաջ անցել Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Աղասի Աղասյանից: Աղասի Աղասյանը դարձել է առաջնության արծաթե մեդալակիր, երրորդ տեղում Սեմի Յաղչին է (Թուրքիա) 325 կգ արդյունքով: Նոյեմբերի 22-ին երկու քաշային կարգերում հանդես են եկել կանայք, մինչև 53 կգ կարգում Հայաստանը ներկայացնում է Էլեն Գրիգորյանը: Գրիգորյանը «պոկում» վարժությունում բարձրացրել է 72 կգ-անոց ծանրաձող, իսկ «հրումում»` 102 կգ: Այսպիսով, նա երկամարտի արդյունքում բարձրացրել է 174 կգ և զբաղեցրել երկրորդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչ Ռուբիկ Մամոյանը մինչև 62կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: «Պոկում» վարժությունում հայ ծանրորդը երեք մոտեցումներից օգտագործեց միայն 2 և կարողացավ բարձրացնել 125 կգ ծանրաձողը: Իսկ «հրում» վարժությունում նա բարձրացրեց 145 կգ: Երկամարտի արդյունքում Մամոյանը բաձրացրեց 270 կգ և գրավեց 2-րդ տեղը: Նոյեմբերի 23-ին մինչև 23 տ ծանրամարտի ԵԱ-ում անհաջող ելույթ ունեցավ հայ ծանրորդ Սմբատ Մարգարյանը (56 ք/կ): Մարգարյանը «պոկում» վարժությունում օգտագործեց միայն մեկ մոտեցում և բարձրացրեց 101 կգ, իսկ «հրում» վարժությունում չկարողացավ օգտագործել ոչ մի մոտեցում: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նոյեմբերի 23-ին Հայաստանին հավաքականին բրոնզե մեդալ բերեց Վանիկ Ավետիսյանը (69 ք/կ): Նա «պոկում» վարժությունում օգտագործեց միայն մեկ փորձը և բարձրացրեց 135 կգ ծանրաձողը, «հրում» վարժությունում նա բարձրացրեց 165 կգ և 300 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը:

Արդյո՞ք մատչելի են ավտոապահովագրման պայմանագրերը հայ վարորդների համար

25 նոյեմբերի 2010 - 21:01 AMT  05:48 GMT
2011թ. հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ կմտնի պարտադիր ավտոապահովագրության (ԱՊՊԱ) մասին օրենքը, որի համաձայն բոլոր ավտոսեփականատերերը պարտավոր են պայմանագրեր կնքել, ընդ որում, նրանք ստիպված են շտապել, քանի որ իշխանությունները մտադիր չեն հետաձգել նախանշված ժամկետները: Այն տեմպերը, որով հայ վարորդները ձեռք են բերում ԱՊՊԱ պայմանագրերը, չի բավարարում օրենքի նախաձեռնողներին, քանի որ երկրում գրանցված ավտոմեքենաների միայն 10 տոկոսն է պայմանագիր կնքել: Ո՞րն է պատճառը:

Բաքվի միֆերը «ալբանական խաչերի» մասին կամ ինչպես Ադրբեջանի մշակույթի նախարարը ստեց սեփական ժողովրդին

25 նոյեմբերի 2010 - 20:39 AMT  05:48 GMT
Ադրբեջանի մշակույթի նախարար Աբուլֆազ Գարաևը շարունակում է իր ղեկավարության լավագույն ավանդույթների համաձայն ադրբեջանական հասարակությանը մոլորեցնել այն առիթով, ինչ տեղի էր ունեցել Նայրոբիում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոմիտեի 5-րդ նիստի ընթացքում:

Microsoft-ը պայքարում է Հայաստանում համակարգչահենության դեմ, իսկ Ռիչարդ Սթոլմանը համոզում է հայ օգտագործողներին անցում կատարել ազատ ԾԱ-ի

25 նոյեմբերի 2010 - 11:09 AMT  05:48 GMT
Հայաստանում ԾԱ ոլորտում համակարգչահենության մակարդակը 4 տարվա ընթացքում նվազել է 6 տոկոսով: Այդ մասին նոյեմբերի 17-ին մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանում Microsoft ընկերության ներկայացուցչության տնօրենԳրիգոր Բարսեղյանը: Նրա խոսքերով, դրա շնորհիվ Հայաստանի պետական բյուջեն համալրվել է 5 մլն դոլարին համարժեք դրամով: Որպես համակարգչահենության դեմ պայքարի մի մաս` «Microsoft» ընկերությունն ամբողջ աշխարհում անցկացնում է ամենամյա «Սպառողների իրավունքների պաշտպանության օր», որն այս տարի անցնում է նոյեմբերի 17-ին: Այս շրջանակներում անցկացված բազում հարցումների արդյունքում պարզվել է, որ այսօր մարդիկ նախընտրում են օգտագործել օրինական արտադրանք: Ամբողջ աշխարհում հարցվածների 75 տոկոսն ավելի տեղեկացված լինելու կարիք ունի` կեղծված արտադրանքը տարբերակելու համար, քանզի հանրության մեծ մասն արդեն գիտակցում է, որ կեղծված արտադրանքն անապահով է: Հայաստանում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ այսօր հայ սպառողը դարձել է ավելի գիտակից և ավելի ակտիվ իր շահերը պաշտպանելու գործընթացում: Հարցվողների 65 տոկոսը կարծում է, որ պետք է գնել օրիգինալ ծրագրային ապահովում, անգամ եթե այն ավելի թանկ է: ՀՀ կառավարությունը տվյալ պահին Հայաստանում լիցենզավորված ԾԱ խոշորագույն սպառողներից է: Վերջին տվյալներով, Հայաստանի պետական կառույցներում համակարգիչների 30 տոկոսի վրա հաստատված են Microsoft-ի լիցենզավորված ապրանքներ:

Լևոն Արոնյանը դարձավ կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, իսկ Զավեն Անդրիասյանը` Ռուսաստանի գավաթակիր

18 նոյեմբերի 2010 - 18:33 AMT  05:48 GMT
Շախմատ. Նոյեմբերի 18-ին Մոսկվայում ավարտվեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Լևոն Արոնյանը շատ հաջող հանդես եկավ և դարձավ աշխարհի չեմպիոն: Արոնյանը վաստակեց 24.5 միավոր և օլիմպիադայի կրկնակի չեմպիոնի, արագ շախմատի չեմպիոնի, աշխարհի գավաթակրի, Ֆիշերի վարկածով աշխարհի չեմպիոնի և Մեծ սաղավարտի հաղթողի տիտղոսներին ավելացրեց կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Երկրորդ տեղում ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովն է, երրորդ տեղում` Մագնուս Կարլսենը (Նորվեգիա):
12
---