Արդյո՞ք մատչելի են ավտոապահովագրման պայմանագրերը հայ վարորդների համար

Հայաստանում ԱՊՊԱ պայմանագրերի արժեքը նույնն է ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի բնակիչների համար, որտեղ վթարների հավանականությունը շատ ավելի քիչ է

2011թ. հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ կմտնի պարտադիր ավտոապահովագրության (ԱՊՊԱ) մասին օրենքը, որի համաձայն բոլոր ավտոսեփականատերերը պարտավոր են պայմանագրեր կնքել, ընդ որում, նրանք ստիպված են շտապել, քանի որ իշխանությունները մտադիր չեն հետաձգել նախանշված ժամկետները: Այն տեմպերը, որով հայ վարորդները ձեռք են բերում ԱՊՊԱ պայմանագրերը, չի բավարարում օրենքի նախաձեռնողներին, քանի որ երկրում գրանցված ավտոմեքենաների միայն 10 տոկոսն է պայմանագիր կնքել: Ո՞րն է պատճառը:

PanARMENIAN.Net - Հայաստանի հետ բնակչության առումով համեմատելի ՌԴ մարզերում ԱՊՊԱ արժեքը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում, վստահեցնում է ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը: «Ես վստահեցնում եմ, որ ՌԴ ծայրամասերում մոտավորապես նույն ավտոմեքենաներն են ինչ Հայաստանում»,-ասել է նա:

Նշենք, որ «Ինգոսստրախ» ապահովագրական ընկերությունում հաշվարկելով ԱՊՊԱ պայմանագրի արժեքը ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում (բնակչությունը 1,4 մլն մարդ), ստացվեց, որ 70-100 ձիաուժ հզորությամբ ավտոմեքենայի համար պայմանագիրը կարժենա 2574 ռուբլի կամ 29601 դրամ, այն վարորդների համար, որոնց 22 տարին լրացել է և ում աշխատանքային ստաժը 3 տարուց ավելի է: Ընդ որում Սվերդլովսկի մարզում, որի բնակչությունն ավելի քիչ է, օրինակ Նիժնի Տագիլոմ (370 հազար) նման պայմանագիրը կարժենա 1980 ռուբլի կամ 22 770 դրամ: Միևնույն ժամանակ Սվերդլովսկի մարզի Իրբիտ քաղաքում, որի բնակչությունը 40 հազարից մի քիչ ավելի է, պայմանագրի արժեքը 1485 ռուբլի է կամ 17 077 դրամ:

Հայաստանում ԱՊՊԱ պայմանագրերի արժեքը նույնն է ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի բնակիչների համար, որտեղ վթարների հավանականությունը շատ ավելի քիչ է: 81-140 ձիաուժ հզորությամբ ավտոմեքենաների համար, որոնց վարորդների վարորդական ստաժը 3 տարուց ավելի է և ում 23 տարին լրացել է, ԱՊՊԱ արժեքը 32 000 դրամ է:

Հռիփսիմե Հայրապետյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---