Լայնորեն գովազդված Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովի տապալումը

Եթե իսկապես համեմատել Ստամբուլում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթնաժողովը ներկա գագաթնաժողովի հետ, ապա 1999-ին ընդունվել են ինչ-որ որոշումներ, որոնք ազդել են Հարավային Կովկասում ուժերի դասավորության վրա

Իսկական ասիական ոգով լայնորեն գովազդված Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովն ինչ-որ առումով կարելի է տապալված համարել: Արդեն միայն այն, որ գագաթնաժողովին չեն մասնակցել Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին, բացասական է Ղազախստանի համար` չխոսելով արդեն ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ ռուսական պատվիրակության բացահայտ դեմարշի մասին, որն առանց փաստաթուղթը ստորագրելու լքեց Աստանան: Հենց հռչակագիրը հազիվ թե իսկապես արտացոլում է ԵԱՀԿ տարածքում իրերի դրությունը:

PanARMENIAN.Net - Ոչինչ չունենալով Ղազախստանի` որպես ԵԱՀԿ նախագահ երկրի դեմ, այնուամենայնիվ նշենք, որ երկրի ընտրությունը, մեղմ ասած, տարակուսանք էր հարուցում: Ղազախստանին ավելի շատ կսազեր Իսլամական համաժողովի կազմակերպության ղեկավարությունը, բայց ոչ մի կերպ` ԵԱՀԿ: Ամենայն հավանականությամբ, Նուրսուլթան Նազարբաևը, նրա հետ միասին` Իլհամ Ալիևը, Աբդուլլահ Գյուլը և Միխայիլ Սահակաշվիլին որոշել են, որ կարող են առաջ մղել եզրափակիչ հռչակագրի իրենց տարբերակները, որում հիշատակվելու էին «սառեցված հակամարտությունները» նրանց ձեռնտու խմբագրությամբ: Սակայն բոլորովին այլ կերպ ստացվեց, և պետք է ենթադրել, ավելի լավ, քան սպասվում էր:

Եզրափակիչ փաստաթղթի տեքստը համաձայնեցրած փորձագետները հայտարարված երկու ժամվա փոխարեն նիստին մնացին 10 ժամ, և ոչ ոք չգիտեր, թե երբ է ավարտվելու նիստը: Նուրսուլթան Նազարբաևը, որը դեկտեմբերի 2-ին գագաթնաժողովի լիագումար նիստում փորձագետների խնդրանքով եզրափակիչ փաստաթուղթը համաձայնեցնելու համար ընդմիջում հայտարարելու ժամանակ հիշեցրել է, որ կառավարությունների և պետությունների ղեկավարները բանավեճերի ժամանակ ընդգծել են գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթի ընդունման կարևորությունը: Սակայն Ռուսաստանը հայտարարել է, որ չի պաշտպանի այդ փաստաթղթի ձևակերպումները, որում խոսք կգնա «Վրաստանում հակամարտությունների» մասին: Աստանայում փոխզիջման չհանգեցին նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ղարաբաղյան հակամարտության շուրջ: Ռուսական պատվիրակության խոսքերով, փոխզիջումն անհնար դարձավ բանակցային գործընթացի առանձին մասնակիցների կողմից գաղափարականացված մոտեցում դրսևորելու հետևանքով: Թե ում նկատի ուներ ռուսական պատվիրակությունը, դժվար չէ գլխի ընկնել: Վրաստանի և Ադրբեջանի նախագահները որոշել էին, որ պարտված պատերազմը հայտարարվելու է որպես «ագրեսիա», իսկ կորցրած տարածքներնԱստանայում նրանց մատուցվելու են ափսեի վրա:

ԱՄՆ ներկայացուցչի կարծիքով, գագաթնաժողովի ժամանակ կողմերին չհաջողվեց համաձայնեցել գործողությունների պլանը, որում կորոշվեին ԵԱՀԿ հետագա աշխատանքի ուղղությունները: «Մենք չենք կարող համաձայնվել նրա հետ, որ ԵԱՀԿ առաջին գագաթնաժողովում 11 տարի առաջ ընդունվել է գործողությունների պլան, որը չի արտացոլում մեր ժամանակների անվտանգության բավական լուրջ խնդիրները, հատկապես ձգձգված հակամարտությունները Վրաստանում, Մոլդովայում, Լեռնային Ղարաբաղում: Քանի որ մեզ չհաջողվեց համաձայնության հանգել, մենք որոշեցինք, որ առաջ գնալու լավագույն ուղին Աստանայի հռչակագրի ընդունումն է, որտեղ հաստատվել են ԵԱՀԿ հիմնական սկզբունքները»,- ասել է նա: Եթե իսկապես համեմատել Ստամբուլում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթնաժողովը ներկա գագաթնաժողովի հետ, ապա 1999-ին ընդունվել են ինչ-որ որոշումներ, որոնք ազդել են Հարավային Կովկասում ուժերի դասավորության վրա: Հեց Ստամբուլում որոշում ընդունվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյխան նավթամուղի և Բաքու-Էրզրում գազատարի մասին: Այս երկու նախագծերն էլ ուղղված էին Հայաստանի դեմ և իրագործվել են: Բայց պետք է ասել նաև այն, որ գագաթնաժողովում բացակայում էին քաղաքականության մեջ գերծանրքաշայիները` Բիլ Քլինթոնը, Ժակ Շիրակը, Հեյդար Ալիևը, Թոնի Բլերը, մարդիկ, որոնք կոնկրետ նպատակներ և խնդիրներ ունեին:

Ճիշտ է, Աստանայի գագաթնաժողովում կարևոր դեր խաղացին նաև WikiLeaks-ի հրապարակումները, որոնք ԱՄՆ-ին շեղեցին հանապազօրյա խնդիրների լուծումից և ստիպեցին զբաղվել սեփական դիվանագետներին արդարացնելու անհրապույր գործով: Մյուս կողմից, ԵԱՀԿ գագաթնաժողովի նման արդյունքները ձեռնտու են Հայաստանի համար մեկ պարզ պատճառով. Իլհամ Ալիևին հասկացնել տվեցին, որ պատերազմելու նրա հիստերիկ կոչերը ոչ մեկին չեն վախեցնում և նույնիսկ ավելին, ծիծաղ են հարուցում:

Գագաթնաժողովն ավարտվեց, հյուրերը գոհ են ընդունելությունից` էլ ինչ է պետք: Սպասենք ևս 10 տարի: Բայց պարզ դարձավ մի բան. չի կարելի նավթային շահերից ելնելով նախագահությունը տալ մի երկրի, որը մարդու իրավունքների խախտումից և ավտորիտարիզմից բացի ոչնչով չի փայլում…

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---