Ֆիլիպ Քրոուլի. Մենք առնչություն չունենք «Ասանժի գործին»

Ֆիլիպ Քրոուլի. Մենք առնչություն չունենք «Ասանժի գործին»

17 դեկտեմբերի 2010 - 09:53 AMT  08:26 GMT
«Հնարավոր է, գրավի դիմաց Ասանժին ազատ արձակելը մեկընդմիշտ կհերքի դավադրության տեսությունը»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը
Ավստրալիայի ոստիկանությունն Ասանժին անմեղ է համարում

Ավստրալիայի ոստիկանությունն Ասանժին անմեղ է համարում

17 դեկտեմբերի 2010 - 09:52 AMT  08:26 GMT
Ավստրալիայի դաշնային ոստիկանությունն ավարտել է կայքից հասանելի նյութերի գնահատականը և երկրի օրենքների շրջանակներում ոչ մի օրինախախտում չի հայտնաբերել
Իրանը Թուրքիայի միջնորդությամբ սկսել է գաղտնի բանակցություններ վարել Արևմուտքի հետ

Իրանը Թուրքիայի միջնորդությամբ սկսել է գաղտնի բանակցություններ վարել Արևմուտքի հետ

17 դեկտեմբերի 2010 - 09:50 AMT  08:26 GMT
Daily Telegraph. Իրանը կդադարեցնի միջուկային վառելիքի հարստացումը պատժամիջոցները չեղյալ համարելու դիմաց, որոնք լրջորեն ազդել են երկրի տնտեսության վրա

ԱՄՆ կովկասյան սփյուռքը սատարել է ռուսականին

17 դեկտեմբերի 2010 - 09:49 AMT  08:26 GMT
Դեկտեմբերի 15-ին կովկասյան սփյուռքի 50 ներկայացուցիչներ Նյու Յորքի կենտրոնում` Թայմս-սքվերում, կազմակերպել են Ռուսաստանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների հետ համերաշխության ցույց
Արցախում գտնում են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ղարաբաղյան հակամարտության լուծման նոր ուղիներ փնտրի

Արցախում գտնում են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ղարաբաղյան հակամարտության լուծման նոր ուղիներ փնտրի

17 դեկտեմբերի 2010 - 09:40 AMT  08:26 GMT
Վահրամ Աթանեսյան. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է գոնե ինչ-որ կապ հաստատեն Ստեփանակերտի ու Բաքվի միջև

2011-ի պետբյուջեն կունենա հստակ սոցիալական ուղղվածություն

11 դեկտեմբերի 2010 - 14:08 AMT  08:26 GMT
Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 9-ին 80 «կողմ», 14 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունել է երկրի 2011թ. պետբյուջեի նախագիծը: Քվեարկությունից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը կիսել է ընդդիմադիր խմբակցությունների մտահոգությունն այն առումով, որ բյուջեի նախագիծը ռիսկեր է պարունակում:

Արայիկ Միրզոյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

27 նոյեմբերի 2010 - 23:33 AMT  08:26 GMT
Ծանրամարտ. Արայիկ Միրզոյանը դարձել է մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն: Միրզոյանը 77 կգ քաշային կարգում «երկամարտի» արդյունքում բարձրացրել է 341 կգ: «Պոկում» վարժությունում նա բարձրացրել է 155 կգ, իսկ «հրում» վարժությունում` 186 կգ և 5 կգ-ով առաջ անցել Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Աղասի Աղասյանից: Աղասի Աղասյանը դարձել է առաջնության արծաթե մեդալակիր, երրորդ տեղում Սեմի Յաղչին է (Թուրքիա) 325 կգ արդյունքով: Նոյեմբերի 22-ին երկու քաշային կարգերում հանդես են եկել կանայք, մինչև 53 կգ կարգում Հայաստանը ներկայացնում է Էլեն Գրիգորյանը: Գրիգորյանը «պոկում» վարժությունում բարձրացրել է 72 կգ-անոց ծանրաձող, իսկ «հրումում»` 102 կգ: Այսպիսով, նա երկամարտի արդյունքում բարձրացրել է 174 կգ և զբաղեցրել երկրորդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչ Ռուբիկ Մամոյանը մինչև 62կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: «Պոկում» վարժությունում հայ ծանրորդը երեք մոտեցումներից օգտագործեց միայն 2 և կարողացավ բարձրացնել 125 կգ ծանրաձողը: Իսկ «հրում» վարժությունում նա բարձրացրեց 145 կգ: Երկամարտի արդյունքում Մամոյանը բաձրացրեց 270 կգ և գրավեց 2-րդ տեղը: Նոյեմբերի 23-ին մինչև 23 տ ծանրամարտի ԵԱ-ում անհաջող ելույթ ունեցավ հայ ծանրորդ Սմբատ Մարգարյանը (56 ք/կ): Մարգարյանը «պոկում» վարժությունում օգտագործեց միայն մեկ մոտեցում և բարձրացրեց 101 կգ, իսկ «հրում» վարժությունում չկարողացավ օգտագործել ոչ մի մոտեցում: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նոյեմբերի 23-ին Հայաստանին հավաքականին բրոնզե մեդալ բերեց Վանիկ Ավետիսյանը (69 ք/կ): Նա «պոկում» վարժությունում օգտագործեց միայն մեկ փորձը և բարձրացրեց 135 կգ ծանրաձողը, «հրում» վարժությունում նա բարձրացրեց 165 կգ և 300 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը:

Բաքվի միֆերը «ալբանական խաչերի» մասին կամ ինչպես Ադրբեջանի մշակույթի նախարարը ստեց սեփական ժողովրդին

25 նոյեմբերի 2010 - 20:39 AMT  08:26 GMT
Ադրբեջանի մշակույթի նախարար Աբուլֆազ Գարաևը շարունակում է իր ղեկավարության լավագույն ավանդույթների համաձայն ադրբեջանական հասարակությանը մոլորեցնել այն առիթով, ինչ տեղի էր ունեցել Նայրոբիում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոմիտեի 5-րդ նիստի ընթացքում:

Microsoft-ը պայքարում է Հայաստանում համակարգչահենության դեմ, իսկ Ռիչարդ Սթոլմանը համոզում է հայ օգտագործողներին անցում կատարել ազատ ԾԱ-ի

25 նոյեմբերի 2010 - 11:09 AMT  08:26 GMT
Հայաստանում ԾԱ ոլորտում համակարգչահենության մակարդակը 4 տարվա ընթացքում նվազել է 6 տոկոսով: Այդ մասին նոյեմբերի 17-ին մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանում Microsoft ընկերության ներկայացուցչության տնօրենԳրիգոր Բարսեղյանը: Նրա խոսքերով, դրա շնորհիվ Հայաստանի պետական բյուջեն համալրվել է 5 մլն դոլարին համարժեք դրամով: Որպես համակարգչահենության դեմ պայքարի մի մաս` «Microsoft» ընկերությունն ամբողջ աշխարհում անցկացնում է ամենամյա «Սպառողների իրավունքների պաշտպանության օր», որն այս տարի անցնում է նոյեմբերի 17-ին: Այս շրջանակներում անցկացված բազում հարցումների արդյունքում պարզվել է, որ այսօր մարդիկ նախընտրում են օգտագործել օրինական արտադրանք: Ամբողջ աշխարհում հարցվածների 75 տոկոսն ավելի տեղեկացված լինելու կարիք ունի` կեղծված արտադրանքը տարբերակելու համար, քանզի հանրության մեծ մասն արդեն գիտակցում է, որ կեղծված արտադրանքն անապահով է: Հայաստանում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ այսօր հայ սպառողը դարձել է ավելի գիտակից և ավելի ակտիվ իր շահերը պաշտպանելու գործընթացում: Հարցվողների 65 տոկոսը կարծում է, որ պետք է գնել օրիգինալ ծրագրային ապահովում, անգամ եթե այն ավելի թանկ է: ՀՀ կառավարությունը տվյալ պահին Հայաստանում լիցենզավորված ԾԱ խոշորագույն սպառողներից է: Վերջին տվյալներով, Հայաստանի պետական կառույցներում համակարգիչների 30 տոկոսի վրա հաստատված են Microsoft-ի լիցենզավորված ապրանքներ:

Ինքնասպանությունն ամենասարսափելի երևույթն է դեռահաս էմոների շրջանում

17 նոյեմբերի 2010 - 14:33 AMT  08:26 GMT
«Էմոների շարքում լայնորեն տարածված է դեպրեսիվ տրամադրությունը և դրա հետևանքով`ինքնասպանությունները»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանում այդ ոչ պաշտոնական շարժման ներկայացուցիչներից մեկը:
---