Ո՞վ է առևանգել Երևանի լեզվաբանական համալսարանի ռեկտորի օգնականին

Ո՞վ է առևանգել Երևանի լեզվաբանական համալսարանի ռեկտորի օգնականին

22 դեկտեմբերի 2010 - 12:26 AMT  07:04 GMT
Դասախոսի անհետացումից արդեն անցել է 10 օր և ոչ մի տեղեկություն նրա գտնվելու վայրի մասին չկա

Կրասնոդարում ձերբակալվել է հայ պատանու վրա հարձակվողներից մեկը

22 դեկտեմբերի 2010 - 12:00 AMT  07:04 GMT
Բացի 18-ամյա հանցագործից, որը դանակի հարվածներ է հասցրել տուժածին, պարզվել են Բագրատ Ասատրյանին ծեծի ենթարկած անձանցից ևս 12-ը
Ռոբերտ Գիբս. Նախագահ Օբաման Կոնգրեսի առաջնորդներին չի ստիպել քվեարկության չդնել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը

Ռոբերտ Գիբս. Նախագահ Օբաման Կոնգրեսի առաջնորդներին չի ստիպել քվեարկության չդնել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը

22 դեկտեմբերի 2010 - 09:59 AMT  07:04 GMT
Սպիտակ տան վարչակազմը չեզոք է վերաբերվում Հայոց ցեղասպանության մասին բանաձևին, հայտնել է Օբամայի մամլո քարտուղարը

Դավիթ Բաբայան. Ադրբեջանն ամեն կերպ կխուսափի Արցախի հետ շփումները վերականգնելուց

22 դեկտեմբերի 2010 - 09:34 AMT  07:04 GMT
«Վերջերս մի շարք միջազգային կազմակերպություններ սկսում են լրջորեն դիտարկել բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման հնարավորությունը»,-ասել է Բաբայանը
Դավիթ Բաբայան. 2011թ. հիմնական նպատակը Ղարաբաղի հարցում լինելու է ստատուս քվոյի պահպանումը

Դավիթ Բաբայան. 2011թ. հիմնական նպատակը Ղարաբաղի հարցում լինելու է ստատուս քվոյի պահպանումը

22 դեկտեմբերի 2010 - 09:32 AMT  07:04 GMT
«Չնայած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բազմաթիվ հանդիպումներին, ղարաբաղյան հակամարտության քննարկումը գագաթնաժողովների շրջանակներում կոնկրետ արդյունք չտվեց»,-ասել է Բաբայանը
Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը կարող է քվեարկության դրվել դեկտեմբերի 22-ին

Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը կարող է քվեարկության դրվել դեկտեմբերի 22-ին

22 դեկտեմբերի 2010 - 09:20 AMT  07:04 GMT
ԱՀԴՀ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Կոնգրեսի արձակումից առաջ Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի վերաբերյալ քվեարկություն անցկացնելու վերջին հնարավորությունն ունի

Թուրքիայի համար, վաղ թե ուշ, կգա Ահեղ դատաստանի օրը

21 դեկտեմբերի 2010 - 18:15 AMT  07:04 GMT
Թուրքիայի համար կարող է գալ հերթական Ահեղ դատաստանի օրը: Որքան էլ ընդդիմանա պաշտոնական Անկարան, վաղ թե ուշ, այն կգա: Բայց այս անգամ խնդիրն ակնհայտորեն լուրջ բնույթ է կրում` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի ընդունման շասները մեծ են ինչպես երբեք: Նույնքան էլ աննախադեպ են Թուրքիայի և թուրքական լոբբի ջանքերը` ուղղված քվեարկությունը կանխարգելելուն: Գործի է դրվում ամեն ինչ` վարչապետ Էրդողանի ուղերձից Բարաք Օբամային մինչև ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի անձնական զանգեր կոնգրեսականներին:

Հայաստանում առկա է իշխանության վերարտադրողականության խնդի՞ր

18 դեկտեմբերի 2010 - 15:10 AMT  07:04 GMT
ՀՀ նախագահի մամլո քարտուղարի կանխագուշակությունն այն մասին, որ «կառավարության կազմում տեղի կունենան կադրային փոփոխություններ, որոնց մասին կհաղորդվի պատշաճ կարգով», չստիպեց երկար սպասել: Հեռացումները հետևեցին մեկը մյուսին: Սկզբից երկրի վարչապետը բացատրեց արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի հեռացման պատճառը: Ինչպես ասաց Տիգրան Սարգսյանը, «մենք պետք է մեծ կարևորություն տանք բոլոր գերատեսչություններում էթիկայի կանոնների պահպանմանը և պաշտոնատար անձանց պահվածքին։ Հարկադիր կատարման ծառայության ղեկավարը թույլ է տվել էթիկայի կանոնների լուրջ խախտում։ Արդարադատության նախարարին հանձնարարվել է հրապարակային պատժել նրան իր պահվածքի համար։ Ցավոք, նախարարը այս հանձնարարականը չի կատարել, և կարծում եմ, դա անթույլատրելի է»:

Արայիկ Միրզոյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

27 նոյեմբերի 2010 - 23:33 AMT  07:04 GMT
Ծանրամարտ. Արայիկ Միրզոյանը դարձել է մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն: Միրզոյանը 77 կգ քաշային կարգում «երկամարտի» արդյունքում բարձրացրել է 341 կգ: «Պոկում» վարժությունում նա բարձրացրել է 155 կգ, իսկ «հրում» վարժությունում` 186 կգ և 5 կգ-ով առաջ անցել Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Աղասի Աղասյանից: Աղասի Աղասյանը դարձել է առաջնության արծաթե մեդալակիր, երրորդ տեղում Սեմի Յաղչին է (Թուրքիա) 325 կգ արդյունքով: Նոյեմբերի 22-ին երկու քաշային կարգերում հանդես են եկել կանայք, մինչև 53 կգ կարգում Հայաստանը ներկայացնում է Էլեն Գրիգորյանը: Գրիգորյանը «պոկում» վարժությունում բարձրացրել է 72 կգ-անոց ծանրաձող, իսկ «հրումում»` 102 կգ: Այսպիսով, նա երկամարտի արդյունքում բարձրացրել է 174 կգ և զբաղեցրել երկրորդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչ Ռուբիկ Մամոյանը մինչև 62կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: «Պոկում» վարժությունում հայ ծանրորդը երեք մոտեցումներից օգտագործեց միայն 2 և կարողացավ բարձրացնել 125 կգ ծանրաձողը: Իսկ «հրում» վարժությունում նա բարձրացրեց 145 կգ: Երկամարտի արդյունքում Մամոյանը բաձրացրեց 270 կգ և գրավեց 2-րդ տեղը: Նոյեմբերի 23-ին մինչև 23 տ ծանրամարտի ԵԱ-ում անհաջող ելույթ ունեցավ հայ ծանրորդ Սմբատ Մարգարյանը (56 ք/կ): Մարգարյանը «պոկում» վարժությունում օգտագործեց միայն մեկ մոտեցում և բարձրացրեց 101 կգ, իսկ «հրում» վարժությունում չկարողացավ օգտագործել ոչ մի մոտեցում: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նոյեմբերի 23-ին Հայաստանին հավաքականին բրոնզե մեդալ բերեց Վանիկ Ավետիսյանը (69 ք/կ): Նա «պոկում» վարժությունում օգտագործեց միայն մեկ փորձը և բարձրացրեց 135 կգ ծանրաձողը, «հրում» վարժությունում նա բարձրացրեց 165 կգ և 300 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը:

Բաքվի միֆերը «ալբանական խաչերի» մասին կամ ինչպես Ադրբեջանի մշակույթի նախարարը ստեց սեփական ժողովրդին

25 նոյեմբերի 2010 - 20:39 AMT  07:04 GMT
Ադրբեջանի մշակույթի նախարար Աբուլֆազ Գարաևը շարունակում է իր ղեկավարության լավագույն ավանդույթների համաձայն ադրբեջանական հասարակությանը մոլորեցնել այն առիթով, ինչ տեղի էր ունեցել Նայրոբիում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոմիտեի 5-րդ նիստի ընթացքում:
---