Թուրքիայի համար, վաղ թե ուշ, կգա Ահեղ դատաստանի օրըՈրքան էլ քաջ ձևանան թուրքերը, այդ «դամոկլյան սուրը» միշտ կկախվի Թուրքիայի գլխավերևում Թուրքիայի համար կարող է գալ հերթական Ահեղ դատաստանի օրը: Որքան էլ ընդդիմանա պաշտոնական Անկարան, վաղ թե ուշ, այն կգա: Բայց այս անգամ խնդիրն ակնհայտորեն լուրջ բնույթ է կրում` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի ընդունման շասները մեծ են ինչպես երբեք: Նույնքան էլ աննախադեպ են Թուրքիայի և թուրքական լոբբի ջանքերը` ուղղված քվեարկությունը կանխարգելելուն: Գործի է դրվում ամեն ինչ` վարչապետ Էրդողանի ուղերձից Բարաք Օբամային մինչև ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի անձնական զանգեր կոնգրեսականներին: 21 դեկտեմբերի 2010 PanARMENIAN.Net - «Պաշտոնական Անկարան շատ անհանգստացած է նրանով, որ բանաձևը մինչև հիմա չի հանվել օրենսդիր մարմնի օրակարգից, - Associated Press-ի համաձայն, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեկը: - Մենք սխալ ենք համարում, որ այս հարցը մշտապես օգտագործվում է որպես մեր դեմ գործիք»: Ակնհայտ է, Անկարայում մինչև հիմա չեն հասկացել կամ չեն ցանկանում հասկանալ, որ Հայոց ցեղասպանության հարցը չի օգտագործվում Թուրքիայի դեմ: Ուղղակի նա պետք է պատասխան տա այդ չարագործության համար, առավել ևս, որ երկրի իշխող վերնախավը կարծում է, որ Թուրքիան դավանում է նեո օսմանիզմի: Եվ ինչպես լինում է նման դեպքերում, պատահում են ծիծաղելի դիպվածներ: Այսպես, Թուրքիայի աջակցության խմբի անդամ կոնգրեսական Ուիլյամ Դելաատը Մասաչուսեթսից տարածել է «Թանկագին գործընկերներ» նամակը, որում կոչ է անում քվերակել բանաձևի դեմ: Նամակում նշվում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կհարվածի Կովկասում, Բալկաններում, Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում ԱՄՆ շահերին, ինչպես նաև կվնասի թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Կոնգրեսականի կարծիքով, թուրքիայի հետ համագործակցությունը կօգնի ԱՄՆ-ին դուրս բերել տնտեսությունը ետաճից: Ի՞նչ կապ ունեն Բալկանները, Մերձավոր Արևելքը և, առավել ևս, Աֆղանստանը, շատ բարդ է հասկանալ: Եվ ի՞նչ կապ ունի Իսրայելը: Միգուցե Անկարան զգուշանում է հրեական լոբբից, որը, սկսած անցյալ տարվանից, չի աջակցում Թուրքիային: Իսրայելը և 252 բանաձևն այնքան հեռու են իրարից, որ ամերիկյան կոնգրեսականի երևակայությանը կարելի է միայն նախանձել և կասկածել նրա ողջամտության վրա: Սակայն չի կարելի տրաբամանություն որոնել այնտեղ, որտեղ այն չկա: Իսկ այս հարցում տրամաբանությունը մեկն է` որքան ձգվի Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձևի ընդունումը, այնքան Թուրքիայ միջոցներ կգտնի Վաշինգտոնի վրա ճնշում գործադրելու համար: Որքան էլ քաջ ձևանան թուրքերը, այդ «դամոկլյան սուրը» միշտ կկախվի Թուրքիայի գլխավերևում: Ավելին, այն կարող է պոկվել, և այդ ժամանակ Թուրքիան կհայտնվի կոտրված տաշտակի մոտ: Այս բանաձևում գլխավորն այն չէ, որ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը` նա վաղուց է ճանաչել: Գլխավորն այն է, որ հետո կսկսվի նյութական և բարոյական փոխհատուցման գործընթաց, ինչից էլ վախենում է Թուրքիան: Չէ որ երկրի ներկա բարեկեցությունը հիմնված է հայկական փողերի վրա: Եվ ոչ միայն բարեկեցությունը, նույնիսկ Անկարայի Չանկայա նախագահական պալատն է պատկանել հայերին: Սակայն չարժե չափազանցնել ԱՄՆ հավատարմությունը համամարդկային արժեքներին: ԱՄՆ արտաքին քաղաքականությունը հիմնված է պրագմատիզմի վրա, և ԱՄՆ հայ համայնքը դա ամենալավը գիտի: Կրկին անգամ, բանաձևը քվեարկության կդնեն, թե ոչ, հատուկ դեր չի խաղում: Բոլոր կողմերը կխոսեն իրենց դիվանագիտական հաջողության մասին, կոնգրեսական Ադամ Շիֆը բանաձևի նախագիծը կմտցնի նոր Կոնգրես…Ոչ ոք չգիտի, թե որքան դա կձգվի: Երևում է, անվերջ: «Եթե Հայոց ցեղասպանության մասին բանաձևը քվեարկության չդրվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, ապա նա մեծ շանսեր կունենա հաջորդ տարում: 111-րդ Կոնգրեսի Ներկայացուցիչնրի պալատում մեծամասնություն կազմում են հանրապետականները, որոնց մի մասը հիասթափված է Թուրքիայի ներկա քաղաքականությունից: Անցյալ տարի բանաձևի ընդունման համար չբավականացրեց 8 ձայն: Եթե հաջողվի այս տարի ապահովել այդ ձայները, ապա բանաձևը կընդունվի: Բայց, այնումենայնիվ, պետք չէ մեծ հույսեր կապել այսօրվա քվեարկության հետ»,- կարծում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |