Թուրք հաքերները հարձակվել են ANCA-ի կայքի վրա, սակայն, այժմ կայքը աշխատում է բնականոն ռեժիմով

Թուրք հաքերները հարձակվել են ANCA-ի կայքի վրա, սակայն, այժմ կայքը աշխատում է բնականոն ռեժիմով

29 դեկտեմբերի 2010 - 12:21 AMT  14:42 GMT
Հարձակումը կատարվել է թուրքական Code the arts հաքերների կողմից, որը գլխավորում է հայտնի հաքեր Jeopardyը
Արթուր Աբրահամը խոստովանել է, որ պարտվել է Կարլ Ֆրոչին այն պատճառով, որ չափազանց շատ է մարզվել

Արթուր Աբրահամը խոստովանել է, որ պարտվել է Կարլ Ֆրոչին այն պատճառով, որ չափազանց շատ է մարզվել

29 դեկտեմբերի 2010 - 11:47 AMT  14:42 GMT
Աբրահամ. Անդրե Ուորդի հետ մենամարտում ես չեմ կարող իմ երկրպագուներին հիասթափեցնել ևս մեկ անգամ
Դավիթ Նալբանդյանը դարձավ «Summer Cup» մրցաշարի հաղթող

Դավիթ Նալբանդյանը դարձավ «Summer Cup» մրցաշարի հաղթող

29 դեկտեմբերի 2010 - 11:23 AMT  14:42 GMT
Եզրափակչում նա 7:6, 7:6 հաշվով հաղթեց Տոմազո Բելուչչիին

Վրացական հայալեզու «Վրաստան» թերթը 90 տարեկան է

29 դեկտեմբերի 2010 - 11:07 AMT  14:42 GMT
Հոբելյանի առիթով «Վրաստանը» շնորհավորանքներ է ստացել Վրաստանի և Հայաստանի նախագահներից, որոնք բարձր են գնահատել խմբագրության և կոլեկտիվի աշխատանքը

Անհանգիստ տարածաշրջանում ապագան կանխագուշակելը նման է սուրճի մրուրով գուշակություն անելուն

28 դեկտեմբերի 2010 - 14:43 AMT  14:42 GMT
Անցնող տարին Հայաստանի համար ոչ մի նոր բանով աչքի չընկավ. բոլոր հին հակամարտությունները սահուն կերպով անցան 2011, և, դատելով, տարածաշրջանի գործընթացներից, կարող են անցնել 2012, եթե չլինի ֆորս մաժորային իրավիճակ: Իսկ դա լիովին կարող է տեղի ունենալ Երևանից անկախ հանգամանքներով: Ընդհանրապես պետք է նշել, որ ոչ Հայաստանից, ոչ Հարավային Կովկասի մյուս երկրներից ոչինչ կախված չէ, որքան էլ Ադրբեջանի և Վրաստանի նախագահները փորձեն իրենց ներկայացնել տարածաշրջանում որպես «ճակատագիր որոշողներ»:

Հայաստանում սկսել են ամփոփել 2010-ի արդյունքները

25 դեկտեմբերի 2010 - 12:45 AMT  14:42 GMT
Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այս շաբաթ ընդունելության էր հրավիրել Հայաստանի գործարար համայնքի երկայացուցիչներին: Գործարարներին ուղղված շնորհավորական խոսքում նախագահը մասնավորապես նշել է.«2010 թվականն առանձնացավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելուն ուղղված նպատակային աշխատանքով: Աշխատանք ասելով` նկատի ունեմ ո՛չ միայն կառավարության, այլ նաև մեր գործարարների համատեղ ջանքերը: Հուսադրող է, որ դժվարին պայմաններում մեզ հաջողվեց կայունացնել իրավիճակը և ապահովել որոշակի տնտեսական աճ: 2011թ. պետք է լինի լիարժեք վերականգնման, տնտեսության դիվերսիֆիկացման միտումների խորացման տարի»:

Բաքվի միֆերը «ալբանական խաչերի» մասին կամ ինչպես Ադրբեջանի մշակույթի նախարարը ստեց սեփական ժողովրդին

25 նոյեմբերի 2010 - 20:39 AMT  14:42 GMT
Ադրբեջանի մշակույթի նախարար Աբուլֆազ Գարաևը շարունակում է իր ղեկավարության լավագույն ավանդույթների համաձայն ադրբեջանական հասարակությանը մոլորեցնել այն առիթով, ինչ տեղի էր ունեցել Նայրոբիում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոմիտեի 5-րդ նիստի ընթացքում:

Microsoft-ը պայքարում է Հայաստանում համակարգչահենության դեմ, իսկ Ռիչարդ Սթոլմանը համոզում է հայ օգտագործողներին անցում կատարել ազատ ԾԱ-ի

25 նոյեմբերի 2010 - 11:09 AMT  14:42 GMT
Հայաստանում ԾԱ ոլորտում համակարգչահենության մակարդակը 4 տարվա ընթացքում նվազել է 6 տոկոսով: Այդ մասին նոյեմբերի 17-ին մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանում Microsoft ընկերության ներկայացուցչության տնօրենԳրիգոր Բարսեղյանը: Նրա խոսքերով, դրա շնորհիվ Հայաստանի պետական բյուջեն համալրվել է 5 մլն դոլարին համարժեք դրամով: Որպես համակարգչահենության դեմ պայքարի մի մաս` «Microsoft» ընկերությունն ամբողջ աշխարհում անցկացնում է ամենամյա «Սպառողների իրավունքների պաշտպանության օր», որն այս տարի անցնում է նոյեմբերի 17-ին: Այս շրջանակներում անցկացված բազում հարցումների արդյունքում պարզվել է, որ այսօր մարդիկ նախընտրում են օգտագործել օրինական արտադրանք: Ամբողջ աշխարհում հարցվածների 75 տոկոսն ավելի տեղեկացված լինելու կարիք ունի` կեղծված արտադրանքը տարբերակելու համար, քանզի հանրության մեծ մասն արդեն գիտակցում է, որ կեղծված արտադրանքն անապահով է: Հայաստանում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ այսօր հայ սպառողը դարձել է ավելի գիտակից և ավելի ակտիվ իր շահերը պաշտպանելու գործընթացում: Հարցվողների 65 տոկոսը կարծում է, որ պետք է գնել օրիգինալ ծրագրային ապահովում, անգամ եթե այն ավելի թանկ է: ՀՀ կառավարությունը տվյալ պահին Հայաստանում լիցենզավորված ԾԱ խոշորագույն սպառողներից է: Վերջին տվյալներով, Հայաստանի պետական կառույցներում համակարգիչների 30 տոկոսի վրա հաստատված են Microsoft-ի լիցենզավորված ապրանքներ:

Ինքնասպանությունն ամենասարսափելի երևույթն է դեռահաս էմոների շրջանում

17 նոյեմբերի 2010 - 14:33 AMT  14:42 GMT
«Էմոների շարքում լայնորեն տարածված է դեպրեսիվ տրամադրությունը և դրա հետևանքով`ինքնասպանությունները»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանում այդ ոչ պաշտոնական շարժման ներկայացուցիչներից մեկը:

Հայաստանի խորհրդարանական ընտրություններին դեռ մեկուկես տարի կա, իսկ քաղաքական կուսակցություններն արդեն նոր խորհրդարան են ձևավորում

13 նոյեմբերի 2010 - 15:14 AMT  14:42 GMT
«Օրինաց երկիր» կուսակցությունը բոլոր շանսերն ունի Հայաստանի խորհրդարան մտնելու համար, որտեղ նա զգալի դեր կխաղա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամ, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը` մեկնաբանելով ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքները, որոնք տեղի են ունենալու 2012-ին: Նրա խոսքերով, խմբակցությունն ակտիվ պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին: Միաժամանակ Հարությունյանը նշել է, որ 2008-ի դեպքերը Հայաստանում նախագահական ընտրություններից հետո, մասնավորապես, այն, որ ընդդիմությունը ներկայացնող խմբակցությունը միացել է կոալիցիային, ազդել են նրա վարկանիշի վրա:
---