2010 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 33.8%-ով

2010 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 33.8%-ով

7 հունվարի 2011 - 12:18 AMT  23:30 GMT
Շամպայն գինիների արտադրությունն ավելացել է 64.7%-ով` կազմելով 408,9 հազ. լիտր
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մատուցել է տոնական պատարագ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մատուցել է տոնական պատարագ

7 հունվարի 2011 - 12:16 AMT  23:30 GMT
Պատարագին ներկա է գտնվել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի ներկայացուցիչ Ժան Հովասափյանը
2010թ. դեկտեմբերին 2009թ. դեկտեմբերի համեմատ գնաճը Հայաստանում կազմել է 9,4 տոկոս

2010թ. դեկտեմբերին 2009թ. դեկտեմբերի համեմատ գնաճը Հայաստանում կազմել է 9,4 տոկոս

7 հունվարի 2011 - 12:15 AMT  23:30 GMT
Պարենային ապրանքների գները հաշվետու ժամանակահատվածում աճել են 14 տոկոսով

2010-ին Հայաստանի ազգային հավաքականն առաջ անցավ 40 հորիզոնականով

29 դեկտեմբերի 2010 - 13:46 AMT  23:30 GMT
2010-ը Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ավարտեց FIFA-ի 60-րդ հորիզոնականում 515 միավորով: Անցյալ տարվա համեմատ, Հայաստանի հավաքականը բարձրացավ 40 հորիզոնականով. 2009-ին հավաքականը 321 միավորով 100-րդ տեղում էր:

Հայաստանում սկսել են ամփոփել 2010-ի արդյունքները

25 դեկտեմբերի 2010 - 12:45 AMT  23:30 GMT
Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այս շաբաթ ընդունելության էր հրավիրել Հայաստանի գործարար համայնքի երկայացուցիչներին: Գործարարներին ուղղված շնորհավորական խոսքում նախագահը մասնավորապես նշել է.«2010 թվականն առանձնացավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելուն ուղղված նպատակային աշխատանքով: Աշխատանք ասելով` նկատի ունեմ ո՛չ միայն կառավարության, այլ նաև մեր գործարարների համատեղ ջանքերը: Հուսադրող է, որ դժվարին պայմաններում մեզ հաջողվեց կայունացնել իրավիճակը և ապահովել որոշակի տնտեսական աճ: 2011թ. պետք է լինի լիարժեք վերականգնման, տնտեսության դիվերսիֆիկացման միտումների խորացման տարի»:

Բաքվի միֆերը «ալբանական խաչերի» մասին կամ ինչպես Ադրբեջանի մշակույթի նախարարը ստեց սեփական ժողովրդին

25 նոյեմբերի 2010 - 20:39 AMT  23:30 GMT
Ադրբեջանի մշակույթի նախարար Աբուլֆազ Գարաևը շարունակում է իր ղեկավարության լավագույն ավանդույթների համաձայն ադրբեջանական հասարակությանը մոլորեցնել այն առիթով, ինչ տեղի էր ունեցել Նայրոբիում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոմիտեի 5-րդ նիստի ընթացքում:

Microsoft-ը պայքարում է Հայաստանում համակարգչահենության դեմ, իսկ Ռիչարդ Սթոլմանը համոզում է հայ օգտագործողներին անցում կատարել ազատ ԾԱ-ի

25 նոյեմբերի 2010 - 11:09 AMT  23:30 GMT
Հայաստանում ԾԱ ոլորտում համակարգչահենության մակարդակը 4 տարվա ընթացքում նվազել է 6 տոկոսով: Այդ մասին նոյեմբերի 17-ին մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանում Microsoft ընկերության ներկայացուցչության տնօրենԳրիգոր Բարսեղյանը: Նրա խոսքերով, դրա շնորհիվ Հայաստանի պետական բյուջեն համալրվել է 5 մլն դոլարին համարժեք դրամով: Որպես համակարգչահենության դեմ պայքարի մի մաս` «Microsoft» ընկերությունն ամբողջ աշխարհում անցկացնում է ամենամյա «Սպառողների իրավունքների պաշտպանության օր», որն այս տարի անցնում է նոյեմբերի 17-ին: Այս շրջանակներում անցկացված բազում հարցումների արդյունքում պարզվել է, որ այսօր մարդիկ նախընտրում են օգտագործել օրինական արտադրանք: Ամբողջ աշխարհում հարցվածների 75 տոկոսն ավելի տեղեկացված լինելու կարիք ունի` կեղծված արտադրանքը տարբերակելու համար, քանզի հանրության մեծ մասն արդեն գիտակցում է, որ կեղծված արտադրանքն անապահով է: Հայաստանում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ այսօր հայ սպառողը դարձել է ավելի գիտակից և ավելի ակտիվ իր շահերը պաշտպանելու գործընթացում: Հարցվողների 65 տոկոսը կարծում է, որ պետք է գնել օրիգինալ ծրագրային ապահովում, անգամ եթե այն ավելի թանկ է: ՀՀ կառավարությունը տվյալ պահին Հայաստանում լիցենզավորված ԾԱ խոշորագույն սպառողներից է: Վերջին տվյալներով, Հայաստանի պետական կառույցներում համակարգիչների 30 տոկոսի վրա հաստատված են Microsoft-ի լիցենզավորված ապրանքներ:

Ինքնասպանությունն ամենասարսափելի երևույթն է դեռահաս էմոների շրջանում

17 նոյեմբերի 2010 - 14:33 AMT  23:30 GMT
«Էմոների շարքում լայնորեն տարածված է դեպրեսիվ տրամադրությունը և դրա հետևանքով`ինքնասպանությունները»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանում այդ ոչ պաշտոնական շարժման ներկայացուցիչներից մեկը:

Հայաստանի խորհրդարանական ընտրություններին դեռ մեկուկես տարի կա, իսկ քաղաքական կուսակցություններն արդեն նոր խորհրդարան են ձևավորում

13 նոյեմբերի 2010 - 15:14 AMT  23:30 GMT
«Օրինաց երկիր» կուսակցությունը բոլոր շանսերն ունի Հայաստանի խորհրդարան մտնելու համար, որտեղ նա զգալի դեր կխաղա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամ, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը` մեկնաբանելով ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքները, որոնք տեղի են ունենալու 2012-ին: Նրա խոսքերով, խմբակցությունն ակտիվ պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին: Միաժամանակ Հարությունյանը նշել է, որ 2008-ի դեպքերը Հայաստանում նախագահական ընտրություններից հետո, մասնավորապես, այն, որ ընդդիմությունը ներկայացնող խմբակցությունը միացել է կոալիցիային, ազդել են նրա վարկանիշի վրա:
---