2010 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 33.8%-ով 7 հունվարի 2011 - 12:18 AMT PanARMENIAN.Net - 2010 թ. Հայաստանում հունվար-նոյեմբեր ամիսներին արտադրվել է 11,3 մլն լիտր կոնյակ, ինչը 33.8%-ով ավելի է 2009 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը հաղորդում է, որ այդ նույն ժամանակահատվածում երկրում արտադրվել է 9,1 մլն լիտր օղի, ինչը 20.8% -ով պակաս է 2009 թ. հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշից: Բացի այդ, 2010 թ. հունվար-նոյեմբերին արտադրվել է 4,2 մլն լիտր գինի` 2009 թ. նույն ժամանակահատվածի 3,5 մլն լիտրի փոխարեն (18%-ով ավելի): Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում երկրում արտադրվել է 14,7 մլն լիտր գարեջուր, ինչը 42%-ով ավելի է 2009 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին արտադրվածից: Շամպայն գինիների արտադրությունն ավելացել է 64.7%-ով` կազմելով 408,9 հազ. լիտր: Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը հունվար-նոյեմբեր ամիսներին աճել է 2%-ով` կազմելով 32,9 մլն լիտր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |