Տնտեսություն. Եվրամիության կառույցները «կանաչ լույս» են վառել Հայաստանի համարԵՄ բոլոր կառույցները պատրաստ են լիակատար և բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին, ինչը հնարավորություն կտա կառավարությանը նոր թափ հաղորդել բարեփոխումներին 19 մարտի 2011 Եվրամիության բոլոր կառույցները պատրաստ են լիակատար և բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին, ինչը լրջագույն հնարավորություն է տալու կառավարությանը 2011թ. նոր թափ հաղորդել բարեփոխումներին: Այդ մասին մարտի 18-ին, բացելով կառավարության նիստը, հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ամփոփելով Բրյուսել կատարած եռօրյա աշխատանքային այցի արդյունքները: Սպորտ. Երկու օրերի ընթացքում ֆուտբոլային երկրպագուները կդիտեն Հայաստան-Ռուսաստան երեք դիմակայություններՄարտի 10-17-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում 19 մարտի 2011 Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների միջև ԵԱ 2012-ի ընտրական խաղ. Ռուսաստանի հավաքականի մարզիչ Դիկ Ադվոկատը հայտնել է ֆուտբոլիստների անունները, որոնք 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական խաղում հանդես կգան Հայաստանի հավաքականի հետ և ընկերական հանդիպում կանցկացնեն Քաթարի հետ: Հայաստան և աշխարհ. Բաքվի համար ԵԱՀԿ ՄԽ և ԵԱՀԿ գործող նախագահի այցերը ոչինչ չեն նշանակում. դիպուկահարները մնում են դիրքերումԵԱՀԿ Մինսկի խմբի և ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսի այցը տարածաշրջան հանգեցրեցին նրան, որ Ադրբեջանում հակահայկական հիստերիան և պատերազմի կոչերն ավելի բարձր հնչեցին: Եթե հենց դա է ԵԱՀԿ նպատակը և արդյունքը, ապա կարելի է ասել, որ կազմակերպությունը հասել է ուզածին: Զարմանք չի հարուցի այն, որ պաշտոնյաների հաջորդ այցից հետո Ղարաբաղում իսկապես պատերազմ սկսվի, և դրանում մեղավոր լինեն հենց պրն Աժուբալիսը և ԵԱՀԿ-ն, որը կարող է իրեն թույլ տալ մենտորական հայտարարություններ անել` բացարձակ չհասկանալով, թե ում մոտ են այդ հայտարարությունն արվում: 18 մարտի 2011 ՏՏ ոլորտ. Ինչո՞ւ են Հայաստանում էլեկտրոնային մարքեթինգն այդքան հաճախ շփոթում սպամի հետԷլեկտրոնային մարքեթինգի առաջին օրենքն է. «Մարդիկ պետք է անձամբ ստորագրեն» 18 մարտի 2011 Հայաստանում աճում է էլեկտրոնային մարքեթինգի ծառայություններ առաջարկող ընկերությունների թիվը: Էլեկտրոնային մարքեթինգը կոմերցիոն նյութերի էլ.փոստ առաքում է թիրախային լսարանին: Սակայն, ընդհանուր առմամբ այդ ոլորտը երկրում դեռ զարգացած չէ և հաճախ նման տիպի հաղորդագրությունները հասցեատերերի, կամ mail-սերվերների կողմից (ինչն ավելի վատ է) ընկալվում են որպես սպամ: PanARMENIAN.Net-ի թղթակիցը փորձել է պարզել, թե իրականում ինչ վիճակում է գտնվում էլեկտրոնային մարքեթինգը Հայաստանում և ինչ է հարկավոր անել այդ ոլորտի զարգացման համար: Հասարակություն. Գարնանային տոներին հայ կանանց մեկ փունջ ծաղկեփունջ նվիրելը միջինը կարժենա 15 000 դրամՏոների նախաշեմին Հայաստանում ծաղիկների գները բարձրանում են միջինը 30-40 տոկոսով, իսկ որոշ ծաղիկների գները՝ 100 տոկոսով 7 մարտի 2011 Հայաստանում վերջին մի քանի տարվա ընթացքում գարնանային տոները նշվում են մի ամբողջ ամիս՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը: Եվ, ինչպես միշտ, տոների նախաշեմին ծաղիկների շուկայում սկսվում է իրարանցում, ծաղիկների գները բարձրանում են միջինը 30-40 տոկոսով, իսկ որոշ ծաղիկների գները՝ 100 տոկոսով: «Ծաղիկների գները գարնանային տոների շրջանում թելադրում է շուկան, և պետք չէ գուշակել, թե որ ծաղիկն ինչ կարժենա»,- հավաստիացրել են Flowers Armenia Inc-ից: Այստեղից նաև PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են, որ մեծ պահանջարկ ունի ծաղիկների թագուհին՝ վարդը, ինչպես նաև հերբերան և շուշանը: Վերջին շրջանում հաճախորդներին հետաքրքրում են էկզոտիկ ծաղիկները, յուրօրինակ խոլորձները, կալա հիշեցնող կարմիր ծաղիկները՝ անտուրիում, որոնք վաճառվում են ինչպես փնջով (5000 դրամ), այնպես էլ առանձին: Նման ծաղիկների տեղափոխման դեպքում ռիսկը մեծ է, քանի որ դրանք տեղափոխվում են ջերմաստիճանային նորմերը հաշվի առնելով և կարող են «ապրել» 20-30 օր, իսկ ջերմաստիճանի անկման դեպքում դրանց «կյանքը» զգալիորեն կրճատվում է: Մշակույթ. Երևանի գրեթե բոլոր թանգարաններն ուշադրության և միջոցների կարիք ունենԵրևանցիները գրեթե դադարել են այցելել թանգարան: Երջանիկ բացառություն են կազմում դպրոցականները և ուսանողները 3 մարտի 2011 Երևանում ընդհանուր առմամբ հաշվվում են տարբեր թեքումներով ավելի քան 30 թանգարաններ: Դրանցից գրեթե բոլորը գտնվում են մշակույթի նախարարության և ՀՀ ԳԱԱ հոգածության տակ, և գրեթե բոլորը նյութական միջոցների կարիք ունեն, ինչն իր հերթին խանգարում է շատ պլանների և մտադրությունների իրականացմանը, այդ թվում` ինչպես միջազգային, այնպես էլ տեղական ցուցահանդեսներին մասնակցությանը: Անբավարար միջոցները թույլ չեն տալիս բարձրացնել թանգարանների աշխատողների աշխատավարձը, որի պատճառով շատ մասնագետներ ուղղակի չեն ցանկանում աշխատել թանգարաններում: Քաղաքականություն. Սոցիալական բողոք. Սանձել ալիքըՀայաստանում առկա է ուժեղ սոցիալական դժգոհություն, հասարակության բևեռացում, որը խոստովանում են նույնիսկ իշխանության ներկայացուցիչները: Ընդ որում, չնայած այդ երևույթի դեմ պայքարելու մտադրության մասին իշխանությունների հայտարարություններին, սոցիալական լարվածությունը երկրում շարունակում է աճել, իսկ իշխանություններն իրենց գործողություններով կամա ակամա միայն ավելացնում են դժգոհների թիվը: Բոլոր ընդդիմադիր ուժերի վերջին հայտարարությունները վկայում են, որ նրանց թիվ մեկ նպատակն առաջիկայում այդ բողոքի օգտագործումն է իշխանության համար պայքարում: 26 փետրվարի 2011 Ընդդիմադիրների վերջին ելույթները տարբեր ցույցերում և մամլո ասուլիսներում ցուցաբերում են իշխանության համար պայքարում գոյություն ունեցող սոցիալական բողոքն օգտագործելու նրանց մտադրությունը և ժողովրդական բողոքի ալիքի վրա իշխանության գալու ցանկությունը: Արաբական աշխարհում վերջին դեպքերը, մասնավորապես Եգիպտոսի և Թունիսի ժողովրդական ելույթների հաջողություններն ընդդիմության մոտ հաջողությայն հույսեր են արթնանցնում, իսկ իշխանության ներկայացուցիչների մոտ՝ սեփական իշխանության պահպանման համար վտանգ: Եթե ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» դեմ են իշխանությունը բռնի ուժով փոխելուն, ապա ՀԱԿ-ն, ինչպես միշտ, ավելի արմատական է իշխանության գալու իր ձգտման մեջ: ՀԱԿ-ից փորձում է ետ չմնալ նաև Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը, որը փետրվարի 15-ի իր ցույցում նախագահի աշխատակազմին է հանձնել վերջնագիր քաղաքական և տնտեսական պահանջներով՝ սպառնալով դրանք հաշվի չառնելու դեպքում իշխանություններին փետրվարի 28-ի իր ցույցում «կարմիր քարտ» ցույց տալ: | Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը Ռոբոտներ Դալին ու Մալին, դասական արվեստն ու ամսագիրը թերթելու հաճույքը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների |