ՏՏ ոլորտ. Ե՞րբ կլուծվի Հայաստան-Արցախ ռոումինգյան «խառնաշփոթի» հիմնահարցըԴիանա Հովհաննիսյան. Որպես կանոն բիզնեսը փող է վաստակում ցանցից դուրս ստացած և կատարած զանգերի հաշվին 22 հոկտեմբերի 2011 Սովորաբար Հայաստանից Արցախ մեկնողները զարմանում են` Արցախը ռոումի՞նգ է, ինչո՞ւ, որքա՞ն են սակագները։ Հայաստանի բոլոր երեք բջջային օպերատորների դեպքում էլ գործում է Արցախի ռոումինգ ծառայությունը։ Եթե Արցախում գտնվող անձը ցանկանում է զանգահարել Հայաստան, ապա պետք է վճարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդ լինելու դեպքում րոպեն 140 դրամ, Orange Armenia-ի դեպքում` 165 դրամ, իսկ ԱրմենՏելի դեպքում` 170 դրամ։ Տնտեսություն. Ի՞նչ կտա Հայաստանին ԱՊՀ շրջանակներում Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրին միանալըՓաստաթուղթը լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսական հնարավորությունների զարգացման համար 22 հոկտեմբերի 2011 Առևտրի ազատ գոտու մասին պայմանագիրը կնպաստի ԱՊՀ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության ավելացմանը։ Պայմանագիրն, անկասկած, քայլ առաջ է ԱՊՀ երկրների համար, քանի որ առևտուրը կընթանա միասնական կանոններով, ԱՀԿ դրույթներով: Բուն պայմանագիրը հնարավորություն է տալիս ունենալ միասնական իրավապայմանագրային հարթակ առևտրի ոլորտում համագործակցելու համար։ Հայաստանի համար այդ պայմանագիրը ԱՊՀ երկրների հետ առևտուր անելու հնարավարությունների արձանագրում է՝ Հայաստանի ապրանքաշրջանառության 1/3-ը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին: Հայաստան և աշխարհ. Քադաֆին սպանված է, պատերազմը շարունակվում էԼիովին հավանական է, որ Լիբիան կվերադառնա ցեղային պատերազմներին, որոնք այդքան հաջողությամբ 40 տարվա ընթացքում ճնշում էր գնդապետ Քադաֆին 21 հոկտեմբերի 2011 Ժամանակավոր անցումային խորհրդի (ԺԱԽ) և Մուամար Քադաֆիի միջև դիմակայությունը, թվում է, ավարտվեց: Գնդապետը սպանված է: Միգուցե նրան սպանել են, գուցե նա ինքնասպան է եղել, բայց, ամենայն հավանականությամբ, նրան ուղղակի կրակել են Սիրտ քաղաքում, որն ամբողջությամբ անցել է ապստամբների ձեռքը: Քաղաքականություն. ՀԱԿ շուրջօրյա հանրահավաքները. նախագահի հրաժարականի կոչեր՝ չնայած փակ զուգարաններինԿոնգրեսի կողմից չափազանց շատ ուշադրությունը Ազատության հրապարակին կից փակ զուգարանների խնդրին ինչ-որ երգիծական մթնոլորտ էր ստեղծում ընդդիմության հանրահավաքների շուրջ 15 հոկտեմբերի 2011 Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 8-ը Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) Ազատության հրապարակում անցկացրեց շուրջօրյա հանրահավաքներ: Արդեն մեկ շաբաթ է, ինչ ՀԱԿ-ը դադարեցրել է հանրահավաքները, բայց մինչև հիմա պարզ չէ, թե իրականում ինչի էր ցանկանում հասնել այդ հանրահավաքներով ՀԱԿ-ը և ի վերջո ինչի հասավ: Հայտնի հեքիաթի հերոսի նման ՀԱԿ-ը հեռացավ հրապարակից, բայց խոստացավ վերադանալ: Բայց, ի տարբերություն Կառլսոնի, նա ցանկանում է վերադառնալ ոչ մենակ, այլ իր կողմնակիցների մեծ թվով, որպեսզի, վերջապես, հասնի իր գլխավոր պահանջին՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին և արտահերթ նախագահական ընտրություններին: Հասարակություն. Երևանը վերածվելու է հիշողություն չունեցող մի քաղաքի՞Երևանում հայտնի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը հիմնահատակ ավերված է, և դեռ կան շենքեր, որ կարող են նույն ճակատագրին արժանանալ 11 հոկտեմբերի 2011 Ինչպես արդեն հայտնի է, Երևանում ճանաչված ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը հիմնահատակ ավերված է: Ճարտարապետի տան տեղը վեր է խոյանալու հերթական հյուրանոցը: Ինտերնետի հայկական սեգմենտում վրդովմունքի ալիք բարձրացավ, Facebook սոցիալական ցանցում վանդալիզմի հակառակորդների խումբ ստեղծվեց, նույն Facebook-ում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի էջում հայտնվեցին կոչեր` դադարեցնելու Հայաստանի համար այդքան բան արած մարդու տան ոչնչացումը, սակայն ապարդյուն: Վերացավ ևս մեկ հայ երախտավորի հետքը, ով այդքան ահռելի ներդրում է ունեցել Հայաստանը շենացնելու գործում: Սպորտ. Վարդան Մինասյանը և նրա ֆուտբոլիստները հայ ժողովրդին նվիրեցին «EURO-2012» անունով երազանքըՀայկական ֆուտբոլի պատմության ողջ ընթացքում Հայաստանի հավաքականն առաջին անգամ իրական շանս ունի` պայքարելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար: Այս ճանապարհին Հայաստանի հավաքականը մեծ քայլ կատարեց` արտագնա խաղերում պարտության մատնելով Անդորրայի և Սլովակիայի հավաքականներին 3:0 և 4:0 խոշոր հաշիվներով: Եթե Անդորրայի նկատմամբ հաղթանակին ոչ ոք չէր կասկածում, ապա Սլովակիայի նկատմամբ նման վստահ և ֆանտաստիկ հաղթանակը ստեղծեց համընդհանուր ցնծություն Հայաստանում և արտասահմանում: 10 սեպտեմբերի 2011 Մեկուկես տարում Հայաստանի հավաքականի 37-ամյա մարզիչ Վարդան Մինասյանը ստեղծեց համերաշխ և կուռ թիմ, որը միշտ, դուրս գալով խաղադաշտ, ցուցաբերում է իսկական թիմային խաղ: Մարզչի մոտ նկատվում է առաջընթաց ապրելու և թիմն իր ետևից տանելու ցանկություն: Մշակույթ. Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտելԵրևանի հուշարձանների պահպանության պետական ցուցակում ընդգրկված է 97 բնակելի շենք,սակայն կան բազմաթիվ շենքեր, որոնք արդեն ապամոնտաժվել են 7 ապրիլի 2011 Հայաստանի մշակույթի նախարարության ենթակայության տակ այսօր գործում է երեք կառույց, որոնք զբաղվում են Հայաստանում հուշարձանների պահպանությամբ: Նրանց աշխատանքի բնույթը պրակտիկորեն չի տարբերվում: Բոլոր երեք կառույցներն էլ «պահպանում են» ՀՀ տարածքում գտնվող հուշարձանները: Ըստ ՀՀ օրենքի, այդ կառույցների կողմից պահպանվում են միայն այն հուշարձանները, որոնք գտնվում են ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում: Այսինքն, եթե որևէ արձան չի մտնում այդ ցուցակի մեջ, ապա այն չի կոչվում հուշարձան և չի վերահսկվում նրանց կողմից: | Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը Ռոբոտներ Դալին ու Մալին, դասական արվեստն ու ամսագիրը թերթելու հաճույքը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների |