Հայաստան և աշխարհ. Իրանը հույսը դրել է հայկական սփյուռքի վրա և ցանկանում է չեղյալ համարել մուտքի արտոնագրի ռեժիմըՄիջուկային զենքը վաղուց արդեն ուղղակի քաղաքական լծակ և վախեցնելու միջոց է դարձել, և Թեհրանը դրա օգնությամբ հույս ունի դառնալ տարածաշրջանային առաջնորդ՝ երկրորդ տեղում թողնելով Թուրքիային 9 նոյեմբերի 2011 Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիի այցը Երևան ավելի շատ հարցեր է ծնել, քան պատասխաններ Հայաստանում Իրանի իրական դերի առիթով։ Իրանի միջուկային ծրագրի առիթով առկա մշտական լարվածությունը և ընդհանրապես տարածաշրջանում Իրանի տեղը և դերը ստիպում են Թեհրանին դաշնակիցներ որոնել, եթե հանկարծ իրադարձությունները մոտենան վտանգավոր սահմանագծին, որին կհետևի ներխուծում կամ ռմբակոծություն։ Տնտեսություն. 2012-ին Հայաստանի տնտեսությանն Արմագեդոն չի սպասվումԱյնուամենայնիվ, հայ ժողովրդի կենսապայմանները չեն բարելավվում, այլ վատանում են՝ չնայած 2012-ի բյուջեով նախատեսված սոցվճարումների և կենսաթոշակների բաձրացմանը 5 նոյեմբերի 2011 Տնտեսագետների մտավախությունները, կապված համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքի հայտնվելու հետ, ավելի են շատանում: Եվրոպայում վրա հասած ճգնաժամը, անկասկած, շատ լուրջ է, և դրա հաղթահարման համար բացարձակ լուծումներ չկան: 2012-ն այնքան էլ բարենպաստ տարի չի լինի համաշխարհային տնտեսության զարգացման համար: Մտավախություններ կան Իտալիայի, Պորտուգալիայի և մի քանի այլ եվրոպական երկրների համար, որոնց սպառնում է Հունաստանի դեֆոլտի ճակատագիրը: Քաղաքական գործիչներն այս իրավիճակից դուրս գալու ուղիների որոնման մեջ են, սակայն համաշխարհային զարգացումներն անկանխատեսելի են, իսկ շուկաները՝ զգայուն: ՏՏ ոլորտ. Ե՞րբ կլուծվի Հայաստան-Արցախ ռոումինգյան «խառնաշփոթի» հիմնահարցըԴիանա Հովհաննիսյան. Որպես կանոն բիզնեսը փող է վաստակում ցանցից դուրս ստացած և կատարած զանգերի հաշվին 22 հոկտեմբերի 2011 Սովորաբար Հայաստանից Արցախ մեկնողները զարմանում են` Արցախը ռոումի՞նգ է, ինչո՞ւ, որքա՞ն են սակագները։ Հայաստանի բոլոր երեք բջջային օպերատորների դեպքում էլ գործում է Արցախի ռոումինգ ծառայությունը։ Եթե Արցախում գտնվող անձը ցանկանում է զանգահարել Հայաստան, ապա պետք է վճարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդ լինելու դեպքում րոպեն 140 դրամ, Orange Armenia-ի դեպքում` 165 դրամ, իսկ ԱրմենՏելի դեպքում` 170 դրամ։ Քաղաքականություն. ՀԱԿ շուրջօրյա հանրահավաքները. նախագահի հրաժարականի կոչեր՝ չնայած փակ զուգարաններինԿոնգրեսի կողմից չափազանց շատ ուշադրությունը Ազատության հրապարակին կից փակ զուգարանների խնդրին ինչ-որ երգիծական մթնոլորտ էր ստեղծում ընդդիմության հանրահավաքների շուրջ 15 հոկտեմբերի 2011 Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 8-ը Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) Ազատության հրապարակում անցկացրեց շուրջօրյա հանրահավաքներ: Արդեն մեկ շաբաթ է, ինչ ՀԱԿ-ը դադարեցրել է հանրահավաքները, բայց մինչև հիմա պարզ չէ, թե իրականում ինչի էր ցանկանում հասնել այդ հանրահավաքներով ՀԱԿ-ը և ի վերջո ինչի հասավ: Հայտնի հեքիաթի հերոսի նման ՀԱԿ-ը հեռացավ հրապարակից, բայց խոստացավ վերադանալ: Բայց, ի տարբերություն Կառլսոնի, նա ցանկանում է վերադառնալ ոչ մենակ, այլ իր կողմնակիցների մեծ թվով, որպեսզի, վերջապես, հասնի իր գլխավոր պահանջին՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին և արտահերթ նախագահական ընտրություններին: Հասարակություն. Երևանը վերածվելու է հիշողություն չունեցող մի քաղաքի՞Երևանում հայտնի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը հիմնահատակ ավերված է, և դեռ կան շենքեր, որ կարող են նույն ճակատագրին արժանանալ 11 հոկտեմբերի 2011 Ինչպես արդեն հայտնի է, Երևանում ճանաչված ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը հիմնահատակ ավերված է: Ճարտարապետի տան տեղը վեր է խոյանալու հերթական հյուրանոցը: Ինտերնետի հայկական սեգմենտում վրդովմունքի ալիք բարձրացավ, Facebook սոցիալական ցանցում վանդալիզմի հակառակորդների խումբ ստեղծվեց, նույն Facebook-ում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի էջում հայտնվեցին կոչեր` դադարեցնելու Հայաստանի համար այդքան բան արած մարդու տան ոչնչացումը, սակայն ապարդյուն: Վերացավ ևս մեկ հայ երախտավորի հետքը, ով այդքան ահռելի ներդրում է ունեցել Հայաստանը շենացնելու գործում: Սպորտ. Վարդան Մինասյանը և նրա ֆուտբոլիստները հայ ժողովրդին նվիրեցին «EURO-2012» անունով երազանքըՀայկական ֆուտբոլի պատմության ողջ ընթացքում Հայաստանի հավաքականն առաջին անգամ իրական շանս ունի` պայքարելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար: Այս ճանապարհին Հայաստանի հավաքականը մեծ քայլ կատարեց` արտագնա խաղերում պարտության մատնելով Անդորրայի և Սլովակիայի հավաքականներին 3:0 և 4:0 խոշոր հաշիվներով: Եթե Անդորրայի նկատմամբ հաղթանակին ոչ ոք չէր կասկածում, ապա Սլովակիայի նկատմամբ նման վստահ և ֆանտաստիկ հաղթանակը ստեղծեց համընդհանուր ցնծություն Հայաստանում և արտասահմանում: 10 սեպտեմբերի 2011 Մեկուկես տարում Հայաստանի հավաքականի 37-ամյա մարզիչ Վարդան Մինասյանը ստեղծեց համերաշխ և կուռ թիմ, որը միշտ, դուրս գալով խաղադաշտ, ցուցաբերում է իսկական թիմային խաղ: Մարզչի մոտ նկատվում է առաջընթաց ապրելու և թիմն իր ետևից տանելու ցանկություն: Մշակույթ. Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտելԵրևանի հուշարձանների պահպանության պետական ցուցակում ընդգրկված է 97 բնակելի շենք,սակայն կան բազմաթիվ շենքեր, որոնք արդեն ապամոնտաժվել են 7 ապրիլի 2011 Հայաստանի մշակույթի նախարարության ենթակայության տակ այսօր գործում է երեք կառույց, որոնք զբաղվում են Հայաստանում հուշարձանների պահպանությամբ: Նրանց աշխատանքի բնույթը պրակտիկորեն չի տարբերվում: Բոլոր երեք կառույցներն էլ «պահպանում են» ՀՀ տարածքում գտնվող հուշարձանները: Ըստ ՀՀ օրենքի, այդ կառույցների կողմից պահպանվում են միայն այն հուշարձանները, որոնք գտնվում են ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում: Այսինքն, եթե որևէ արձան չի մտնում այդ ցուցակի մեջ, ապա այն չի կոչվում հուշարձան և չի վերահսկվում նրանց կողմից: | Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը Ռոբոտներ Դալին ու Մալին, դասական արվեստն ու ամսագիրը թերթելու հաճույքը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների |