Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում 41 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղըՀայաստանի ըմբիշների, մարզիկների և երկրպագուների համար գլխավոր նպատակն աշխարհի առաջնությունն է, որը տեղի կունենա Ստամբուլում սեպտեմբերին Ողջ մարզական աշխարհը մարտի 28-ից ապրիլի 3-ը հետևում էր ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, որն այս անգամ տեղի է ունեցել գերմանական Դորտմունդ քաղաքում: Ազատ ոճի և հունահռոմեական ոճի առաջնությունում մասնակցում էին 686 ըմբիշներ 43 երկրներից: Հայաստանի հավաքականը ներկայացնում էին մարզիկներ բոլոր 7 քաշային կարգերում: 9 ապրիլի 2011 PanARMENIAN.Net - Հայաստանյան ըմբիշները, որոնք հանդես էին գալիս մինչև 55, 66, 84 և 120 կգ քաշային կարգերում, մնացին առանց մեդալների: Միհրան Ջաբուրյանը (55կգ) երկու մենամարտ անցկացրեց և 1/4 եզրափակչում դուրս մնացած հետագա պայքարից: Ժիրայր Հովհաննիսյանը (66կգ) պարտություն կրեց 1/8 եզրափակչում` առաջին իսկ մենամարտում: Ռուսլան Բասիևը (120կգ) նույնպես չկարողացավ շարունակել պայքարը և լքեց առաջնությունը 1/8 եզրափակչում: Հայաստանի ազատ ոճայինների հավաքականը Եվրոպայի առաջնությունում ընդամենը մեկ մեդալ նվաճեց: Արծաթե մեդալակիր դարձավ Մուսա Մուրտազալիևը (74կգ): Նրա շնորհիվ Հայաստանի հավաքականը հավաքեց 17 միավոր և 43 երկրների շարքում զբաղեցրեց 11-րդ տեղը: Հերթական անգամ իր հնարավորությունները փայլուն կերպով ցուցադրեց Հայաստանի տիտղոսակիր մարզիկներից մեկը` Ռոման Ամոյանը (55 ք/կ), որն իր հաշվին ունի աշխարհի, Եվրոպայի առաջնությունների և օլիմպիական խաղերի մեդալներ: Նա առանց խնդիրների հաղթեց բոլոր մրցակիցներին և դարձավ Եվրոպայի չեմպիոն: Պետք է նշել, որ Ամոյանն առաջնության միակ ըմբիշն է եղել, որը բոլոր մենամարտերում վստահ հաղթանակ է տարել` մրցակցին չզիջելով ոչ մի միավոր: Մեծահասակների շարքում Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ հանդես է եկել Արթուր Ալեքսանյանը (96 ք/կ), որը երիտասարդների շարքում աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող է: Ալեքսանյանը հաղթանակ է տարել բոլոր մարտերում և դուրս եկել եզրափակիչ: Բայց այստեղ երիտասարդ մարզիկին փորձը չի բավականացրել և նա երկու փուլերում զիջել է Տիմոֆեյ Ձեինչենկային (Բելառուս)` նվաճելով արծաթե մեդալ: Իհարկե, ըմբշամարտի բոլոր սիրահարները Յուրի Պատրիկեևից ակնկալում էին ոսկե մեդալ, քանի որ Հայաստանի ներկայացուցիչը բազմիցս ցույցադրել է իր ուժը տարբեր առաջնություններում: Սակայն նա զիջեց մրցակցին միայն կիսաեզրափակիչում և այս անգամ նվաճեց բրոնզե մեդալ: Երրորդ տեղը զբաղեցրեց Արթուր Շահինյանը: Նա հատկապես լավ դրսևորեց իրեն բրոնզի համար պայքարում և հաղթեց գերմանացի Յան Ֆիշերին, որին պաշտպանում էր ողջ դահլիճը: Այս մեդալների շնորհիվ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հավաքեց 41 միավոր և 43 երկրների շարքում զբաղեցրեց պատվավոր 3-րդ տեղը: Ոչ երկար դադարից հետո հավաքականները սկսելու են ուսումնամարզական հավաքները և մասնակցելու են տարբեր միջազգային մրցաշարարի: Բայց, գլխավոր նպատակն աշխարհի առաջնությունն է, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 12-18-ը Ստամբուլում և այնտեղ խաղարկվելու են 2012-ի օլիմպիական խաղերի ուղեգրեր: Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում Բաժնի այլ նյութերը Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |