ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է WIFI ՌԱԴԻՈՄՈԴԵՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ

PanARMENIAN.Net - Հայաստանի մայրաքաղաքը գործնականում ամբողջովին ծածկված է WiFi չափանիշի ցածր հզորություն ունեցող ռադիոմոդեմի միջոցով Ինտերնետին միանալու համար ցանցով: Այս մասին «.am» խմբագրության թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Web ինտերնետ ծառայություններ մատակարարող ընկերության գործադիր փոխտնօրեն Սուրեն Զառացյանը: Տվյալ ժամանակահատվածում անլար տեխնոլոգիաներով արդեն պատված է Հայաստանի երկրորդ քաղաքը` Գյումրին, ինչպես նաեւ Արտաշատը, Չարենցավանը եւ Աբովյանը: Փոխտնօրենը նշել է, որ WiFi-ի միջոցով ինտերնետին միանալու հարցում միակ դժվարությունը կարող է առաջացնել բարձրահարկ շենքերով եւ ռելիեֆով «պատնեշումը»: Միանալու համար անհրաժեշտ է միացման կետի նկատմամբ ուղիղ տեսանելիություն, պարզաբանել է Ս.Զառացյանը: Ավելի վաղ, հայկական ինտերնետ ծառայություններ մատակարարող Arminco -ի տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը տեղեկացրել էր, որ Երեւանի տարածքում ընկերությունը տեղադրել է առանց լարի միացման 50 կետ, որոնք սպասարկում են 500-600 օգտատերերի: Տնօրենը նշել է, որ ընկերությունը որդեգրել է ինտերնետին միանալու ստանդարտային գներ` միացման բոլոր ձեւերում (բացառաություն է կազմում dial-up-ը)` 5 ցենտ 1 ՄԲ-ի համար: Եթե անցյալում անհրաժեշտ է եղել նախ եւ առաջ լիցենզիա ստանալ ռադիոճառագայթող սարքավորումների թողարկման համար, երկրորդ` թույլտվություն համակարգիչների արտադրության ժամանակ ռադիոսպեկտրի օգտագործման համար, եւ երրորդ` յուրաքանչյուր համակարգիչ անհրաժեշտ է եղել գրանցել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «ՏԿ» ՓԲԸ-ում եւ հավաստագրել հատուկ հավաստագրային մարմնում, այսօր դրանք չեն պահանջվում: Նշենք, նաեւ, որ WiFi ստանդարտի օգտագործման համար այս տարվա գարնանը Հայաստանում օրինականացվել է 2,4 Հհց ռադիոհաճախականությունների սպեկտրը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---