ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՏ ՈԼՈՐՏԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՆԱՐԿՎԵԼՈՒ Է ՎԵՆՉՈՒՐԱՅԻՆ ՀԻՆԱԴՐԱՄ

PanARMENIAN.Net - 2-3 ամիսների ընթացքում հայաստանում հիմնարկվելու է վենչուրային հիմնադրամ` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հայկական հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Նրա խոսքերով` նման կապիտալներն առավել հաճելի ձեւ են ՏՏ ոլորտի ֆինանսավորման համար, քանզի բարձր դինամիկության ոլորտում միշտ առկա է մեծ ռիսկ: Տվյալ նախագիծն արդեն անցկացվելու է EIF երկրորդ ծրագրի շրջանակներում: Հիմնադրամի տնօրենի խոսքերով` նախագիծը երկարացվել է Համաշխարհային բանկի կողմից մինչեւ 2006 թվականի դեկտեմբեր ամիսը: Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունը կլինի Հայաստանի ՏՏ հանդեպ ուշադրությունն ու զարգացումը, տեղեկացրել է նա: Ոլորտի զարգացման մոդելը էական փոփոխությունների չի ենթարկվի` EIF-ը կշարունակի անցկացնել գործարար-խորհրդատվություններ, աջակցել նոր կազմակերպությունների հիմնադրմանն ու զարգացմանը, անցկացնել դասընթացներ մասնագետների համար: Հիմնադրամի տնօրենը տեղեկացրել է նաեւ, որ EIF նոր շենքում, որտեղ վերջերս «տան բացում են կատարել», բացի հիմնադրամի աշխատակազմից, 2 հազար քառակուսի մետրի վրա տեղակայվելու են 15 կազմակերպություններ, որոնք շահագրգռված են համագործակցությամբ ոչ միայն անշարժ գույքի վարձակալման ցածր գնի, այլեւ շենքում եղած պաշարների պատճառով: Նշենք, որ գործարար-ինկուբատոր նախագիծը սկսվել է 2002 թվականին Հայաստանի կառավարության եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ: Նախագծի շրջանակներում ստեղծված «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կանոնադրական կապիտալում ներդրված է եղել 5 մլն դոլար, ներգրավված են եղել նաեւ հայկական մասնավոր սեկտորի կողմից ֆինանսական ներդրումներ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---