ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ «ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ» ՄԻՋԲԱՆԿԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

PanARMENIAN.Net - 2005 թվականի հոկտեմների 6-9 Երեւանում տեղի կունենա երկրորդ բաց միջազգային «Դրամական փոխադրումներ» միջբանկային խորհրդաժողովը: Այդ մասին «am.PanARMENIAN.Net � խմբագրության թղթակցին են հայտնել Հայաստանի Բանկերի ասոցիացիայում: Ըստ աղբյուրի, խորհրդաժողովը կանցնի Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի, Ռուսաստանի տարածաշրջանային բանկերի ասոցիացիայի եւ Հայաստանի բանկերի ասոցիացիայի աջակցությամբ: Որպես այդ միջոցառման նախաձեռնող հանդես է եկել դրամական փոխանցումների «Անելիք» համակարգը: Քննարկումների հիմնական թեմաները կլինեն ինովացիոն տեխնոլոգիաների կիրառման արդի հարցերը` պլաստիկ քարտերի, դրամական փոխանցումների էլեկտրոնային բանկերի ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաեւ այդ հարցերի ներդրումը արտերկրյա եւ հայրենական շուկաներում: Կազմակերպիչները նախատեսում են հրավիրել մասնակցության բանկերի, ասոցիացիաների, դրամական փոխադրումների համակարգերի եւ վերլուծական ընկերությունների:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---