Վաղը Բաթումում մեկնարկում է հայ-վրացական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի նիստը

PanARMENIAN.Net - Հուլիսի 7-10 Բաթումում տեղի կունենա հայ-վրացական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը, որը կղեկավարեն Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին եւ նրա հայ գործընկեր Անդրանիկ Մարգարյանը: Ինչպես հաղորդել են Վրաստանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության դեպարտամենտում, հանձնաժողովի աշխատանքին կմասնակցի նաեւ Վրաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության փոխղեկավար Վալերի Չեչելաշվիլին: Նիստի ընթացքում նախատեսվում է որոշել Վրաստանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ տնտեսական եւ հումանիտար համագործակցության գերակայությունները, քննարկել արդի հարցերը, այդ թվում երկու պետությունների միջեւ պայմանագրա-իրավական բազայի կատարելագործմանն առնչվող հարցեր: Միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում տեղի կունենա նաեւ հայ եւ վրացական գործարար շրջանակների համաժողով, որին կմասնակցեն Նողաիդելին եւ Մարգարյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---