Հայաստանը բիզնեսի համար ռիսկի միջին մակարդակով երկիր է

PanARMENIAN.Net - Հայաստանը բիզնեսի համար ռիսկի միջին մակարդակով երկիր է: Այդ մասին ասվում է միջազգային խորհրդատվական ընկերություն Control Risks-ի հրապարակած 2007 թվականի կանխատեսման մեջ: Փորձագետների գնահատման համաձայն, Հայաստանն ընդգրկվել է երկրների այն խմբում, որոնցում քաղաքական իրավիճակը «միջին մակարդակի» ռիսկեր է ենթադրում: Նույն խմբում են ընդգրկվել նաեւ Ռուսաստանը, ինչպես նաեւ նախկին խորհրդային հանրապետություններ Ադրբեջանը, Ղրղզստանը, Մոլդավիան, Ուկրաինան եւ Ուզբեկիստանը: Այս խմբում են նաեւ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան, որոնց քաղաքական իրավիճակն անվանվել է «կայուն», սակայն «հակված բացասական փոփոխությունների»:

Ընկերության հերթական զեկույցը ընդգրկում է աշխարհի 198 երկրների իրավիճակի ուսումնասիրություն եւ որոշում է բիզնեսի համար ռիսկի մակարդակը` ելնելով յուրաքանչյուր երկրի քաղաքական իրավիաճկից եւ անվտանգության մակարդակից: Ընկերության վերլուծաբանների կարծիքով, պետությունների 49 տոկոսը բիզնեսի զարգացման համար բարեհաջող մթնոլորտ չունեն, հայտնում է Regnum-ը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---