Երբ ԲԹՋ-ն սկսի 50 մլն տոննա նավթ տեղափոխել, Հայաստանի համար խնդիրներ կառաջանան

PanARMENIAN.Net - «2008թ. հունվարից-սեպտեմբեր ընկած հատվածում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով արդեն բաց է թողնվել 26 մլն տոննա նավթ: Այդ նավթի մեծ մասը ադրբեջանական նավթն է, մոտավորապես 5-6 մլն տոննան` ղազախական: Առանց այդ նավթի խողովակաշարը չի կարողանա դուրս գալ տարեկան 50 մլն տոննա նախագծային հզորության, նույնիսկ եթե ավելանա արդյունահանումը «Շախ Դենիզ» հանքավայրում»«-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ղազախստանի Սահմանային համագործակցության ասոցիացիայի ներկայացուցիչ Մարատ Շիբուտովը:



Նրա խոսքերով, դեռեւս Ղազախստանի արտահանման ծավալաներն այդ ուղղությամբ չեն կարող գերազանցել 10 մլն տոննան: Սակայն հոկտեմբերից ԲԹՋ-ով անցնում է արդեն «Թենգիզ» հանքավայրի նավթը, որտեղ հում գազի լցման համակարքի ներդրման հաշվին տարեկան արդյունահանումն ավելացել է 5 մլն տոննայով: «Եթե տապալվեն Կասպից խողովակաշարային կոնսորցիումի ընդլայնման բանակցությունները, իսկ դրանք դրական ընթացք ունեն, ապա «Թենգիզ» հանքավայրի նավթը կգնա ԲԹՋ-ով: Ընդհանուր առմամբ, մի իրավիճակ է ստեղծվել, երբ Ղազախստանում արտահանող խողովակաշարերի կառուցումը պայմանավորեց արդյունահանման աճը, ուստի պայքար կընթանա ծավալների վերաբախշման համար: Սակայն 2013-14թթ. շուտ «Կաշագանից» նավթ չի գնա, իսկ հենց այդ նավթի համար էր նախատեսված ԲԹՋ-ն, այսպիսով բոլոր հույսերը Թենգիզի եւ փոքր հանքավայրերի վրա է: Սակայն «Կաշագանից» ստացված հասույթը կստանա Ղազախստանը, ոչ թե Բաքուն: Այդ պատճառով էլ Ադրբեջանի համար չափազանց կարեւոր է 2009թ. հասնել նրան, որ «Թենգիզի»10 մլն տոննա աճը ուղղվի ԲԹՋ եւ այդպիսով ղազախական բաժնեմասը կազմի 16-18 մլն տոննա, ինչը թույլ կտա գոնե 40 մլն տոննայի հասցնել արտահանման ծավալը: Ընդհանուր առմամբ, առանց ղազախական նավթի այս նախագիծը դատապարտված է տապալման»,-ասել է Շիբուտովը:



Ինչ վերաբերում է ԲԹՋ առումով Հայաստանին սպառնացող մարտահրավերներին, ապա ըստ ղազախ քաղաքագետի, երբ ԲԹՋ-ն սկսի 50 մլն տոննա նավթ տեղափոխել, Հայաստանի համար խնդիրներ կառաջանան: «Առաջին հերթին, դա Ադրբեջանի զորացումն է եւ ոչ միայն տարանցման համար գումարների հաշվին, այլ նաեւ ընդհանուր աշխարհաքաղաքական առումով` չէ որ Եվրոպան ու ԱՄՆ-ն կգնահատեն նավթի անկախ առաքողի հայտնվելը: Երկրորդը, Հայաստանի չորս հարեւաններից երեքի` Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի մոտ ընդհանուր տնտեսական շահեր եւ ընդհանուր նախագիծ է ի հայտ գալիս, որի իրագործման մեջ բոլորն են շահագրգռված: Իսկ սա արդեն հղի է կոալիցիայով եւ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Վրաստանի մերձեցմամբ: Երրորդը, հնարավոր է անվտանգության ազգամիջյան ուժերի առաջացում, որոնք կերաշխավորեն խողովակաշարի աշխատանքը: Հավանաբար այնտեղ կլինեն թուրք զինվորականներ եւ կտեղակայվեն նրանք եղբայրական (իրենց համար եղբայրական) Ադրբեջանում: Այս պայմաններում զինված հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղղակի անհնար եւ ինքնասպանության հավասար կլինի Հայաստանի համար: Եթե Թուրքիան որոշի օգնել Ադրբեջանին, արեւմուտքից հարձակվելով Հայաստանի վրա, շատ վատ կլինի»,-գտնում է Մ.Շիբուտովը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---