Հայաստանը 2009 թվականի երկրորդ եռամսյակում «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայից գրեթե 8 մլն դոլար է խնդրում

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, խորհուրդը քննարկել եւ հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային ներկայացվող 11-րդ հատկացման հայտը եւ կից փաստաթղթերի փաթեթը։ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ հատկացման 11-րդ հայտով ,ՀՄՀ-Հայաստանե ՊՈԱԿ-ը նախատեսում է առաջիկա եռամսյակի (2009թ. ապրիլ-հունիս) համար ՀՄԿ-ից ընդհանուր վճարային համակարգի միջոցով ստանալ ֆինանսավորում 7 մլն 993 հազար 939 ԱՄՆ դոլարի չափով։ Ըստ նրա, եռամսյակի համար նախատեսված ծախսերը կկազմեն 8 մլն 128 հազար 289 ԱՄՆ դոլար։

Ըստ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենի, 11-րդ հատկացման հայտով նախատեսված ծախսերը կուղղվեն գյուղական ճանապարհների վերականգնում (շուրջ 432 հազար ԱՄՆ դոլար), ոռոգվող գյուղատնտեսություն (շուրջ 6.8 մլն ԱՄՆ դոլար), ինչպես նաեւ մոնիտորինգ եւ գնահատում, ծրագրի կառավարում եւ վերահսկում բաղադրիչների իրականացմանը։ Արա Հովսեփյանը նշել է նաեւ, որ գյուղական ճանապարհների վերականգնում ենթածրագրի մասով կառավարության կողմից հատկացված միջոցների հաշվին մինչ այժմ ծախսվել է 12 մլն 26 հազար 778 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Մնացած գումարն օգտագործելով, կշարունակվեն ճանապարհաշինության առաջին փաթեթով նախատեսված աշխատանքները։ Նախատեսվում է, որ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ՀՀ կառավարության գումարներն ամբողջապես օգտագործելուց հետո, լրացուցիչ հայտ կներկայացվի՝ ,Հազարամյակի մարտահրավերե կորպորացիայից ճանապարհաշինության աշխատանքները շարունակելու համար ֆինանսավորում ստանալու նպատակով։

Ոռոգվող գյուղատնտեսության ենթածրագրի մասով նախատեսված ֆինանսավորումն ուղղվելու է արդեն սկսված 6 մայր ջրանցքների շինարարությանը, պոմպակայանների եւ ինքնահոս համակարգերի նախագծմանը, 4 համայնքներում երրորդ կարգի ջրանցքների շինարարությանը եւ Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի նախագծմանը։ Պլանավորված է նաեւ վարկային կազմակերպությունների միջոցով ֆերմերներին տրամադրել 3 մլն ԱՄՆ դոլար։ Արա Հովսեփյանը նշել է, որ ընթացիկ եռամսյակի վերջի դրությամբ փաստացի եւ կանխատեսվող (մարտ ամսվա) ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 30 մլն 810 հազար 276 ԱՄՆ դոլար։

Հատկացման հայտը «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահի կողմից վավերացվելուց հետո, կներկայացվի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հավանությանը։

Նիստում խորհուրդը քննարկել եւ հաստատել է «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի ոռոգվող գյուղատնտեսության ենթածրագրի ենթակառուցվածք բաղադրիչի շրջանակներում պոմպակայանների վերականգնման համար իրականացված մրցույթի նախաորակավորման արդյունքները, կարճ ցուցակը, ինչպես նաեւ նույն ենթածրագրի Ջրից դեպի շուկա բաղադրիչի վարկային ենթաբաղադրիչների շրջանակներում կնքվելիք Վարկային պայմանագրի նախագիծը։
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---