«Յունիբանկը» գործողության մեջ է դրել «Յունիստրիմ - Էքսպրես» եւ «Կայունություն» ավանդները11 ապրիլի 2009 - 20:03 AMT PanARMENIAN.Net - Հաշվի առնելով «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգից օգտվող հաճախորդների թվաքանակի հետզհետե մեծացումը, «Յունիբանկե»-ը մշակել եւ ս.թ. ապրիլի 7-ից գործողության մեջ է դրել նոր ավանդատեսակ` «Յունիստրիմ - Էքսպրես»: Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, այս ավանդատեսակի հիմնական առանձնահատկությունն այն է, որ ավանդը ձեւակերպվում եւ համալրվում է միայն «Յունիստրիմ» դրամական փոխանցումներից: Հատկանշական է, որ ավանդի գործողության ժամկետը անսահմանափակ է. ցանկացած պահին ավանդատուն կարող է ետ կանչել գումարը եւ ստանալ իր տոկոսագումարը: Ավանդն ընդունվում է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ` արտարժույթով: ՀՀ դրամով ներգրավված միջոցների դեպքում «Յունիստրիմ - Էքսպրես»-ի տարեկան տոկոսադրույքը կազմում է 12%, արտարժույթի դեպքում` 10%: Ավանդատուներին հնարավորություն է տրվում իրականացնել ավանդի համալրում` առանց գումարի եւ հաճախականության սահմանափակման, սակայն միայն «Յունիստրիմ» դրամական փոխանցումներից: Ընձեռվում է նաեւ ավանդի գումարի մասնակի ետկանչման հնարավորություն` ավանդային հաշվի նվազագույն մնացորդի պահպանման պայմանով: Տարեվերջին «Յունիստրիմ - Էքսպրես» ավանդատուների միջեւ կանցկացվի խաղարկություն, որի գլխավոր մրցանակը դեպի արտերկիր ուղեւորությունն է : «Կայունություն» ավանդի հիմնական առանձնահատկությունն այն է, որ ավանդային պայմանագրի անգամ վաղաժամկետ խզման դեպքում, ավանդատուին վճարվում են բավականին բարձր տոկոսադրույքներ` մինչեւ 14%, ըստ գումարը բանկում գտնվելու փաստացօ օրերի քանակի: Այս ավանդատեսակի համար տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամով միջոցների ներգրավման դեպքում սահմանված է 14%, իսկ ԱՄՆ դոլարով, եվրոյով եւ ռուսական ռուբլով ներգրավելու դեպքում` 10%: Ընձեռվում է ավանդի համալրման հնարավորություն առանց սահմանափակումների, ինչպես նաեւ, նախատեսված է օվերդրաֆտի տրամադրում` ներդրված ավանդի գումարի 90%-ի չափով: Երկու ավանդների համար էլ սահմանված է բազմարժութային ռեժիմ, այսինքն հնարավոր է արժույթի փոխարկում` առանց ավանդային պայմանագրի խզման: Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Յունիստրիմ - Էքսպրես» եւ «Կայունություն» ավանդատեսակների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է կայքի «Ավանդներ» բաժնում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |