4 ամսվա ընթացքում Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը 4028 հայտ է բավարարել

PanARMENIAN.Net - Աշխատանքի առաջին 4 ամիսների ընթացքուն պետական աջակցության ծրագրի շրջանակներում Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը 4028 հայտ է բավարարել, Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանը: «2009թ. ապրիլի 20-ի դրությամբ կենտրոնը բավարարել է խորհրդատվական, տեղեկատվական, ուսուցողական, ապրանքների եւ ծառայությունների առաջմրղման, սկսնակ գործարարների աջակցության, ֆինանսների ներգրավման ուղղություններով 4028 աջակցության հայտ»,-ասել է նա:



Ըստ նրա, ընդհանուր առմամբ աջակցություն է ստացել ՓՄՁ 2230 սուբյեկտ, ընդ որում 31 տոկոսը գործում է Երեւանում, իսկ 69 տոկոսը` մարզերում: Կարապետյանը նշել է նաեւ, որ 2230 սուբյեկտներից 715-ը աջակցություն է ստացել մի քանի ուղղություններով, մասնավորապես, ֆինանսական աջակցություն ստացած սուբյեկտները ստացել են նաեւ խորհրդատվություն, վերապատրաստել են կադրերը եւ հնարավորություն են ստացել մասնակցելու ցուցահանդեսների:



ՓՄՁ սուբյեկտներից 3838-ին աջակցություն է տրամադրվել տեղեկատվական, խորհրդատվական եւ ուսուցողական ուղղություններով:



Ինչպես ասել է Կարապետյանը, պետական աջակցության շրջանակներում մշակվել է 39 գործարար ծրագիր, 330 մարդ մասնակցել է Երեւանում եւ մարզերում կազմակերպված վերապատրաստման դասընթացներին, 3469 ՓՄՁ սուբյեկտ ստացել է անհրաժշետ խորհրդատվություն հարկային, մաքսային եւ աշխատանքային օրենսդրության վերաբերյալ:



Գործադիր տնօրենը նշել է, որ նշված ժամանակահատվածում ՓՄՁ 23 սուբյեկտ աջակցություն է ստացել վարկային երաշխավորությունների տրամադրման ուղղությամբ: «Ստացած աջակցության շնորհիվ ՓՄՁ սուբյեկտներին հաջողվեց ներգրավել 107,5 մլն դրամ վարկային միջոցներ»,-ասել է նա: Ընդ որում, նա հավելել է, որ միջին տարեկան տոկոսադրույքը 16 տոկոս է:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---