ՏՏ-ձեռնարկությունների միության նախաձեռնությունն աջակցություն չի ստացել ՀՀ կառավարությունում

PanARMENIAN.Net - ՀՀ ՏՏ-ձեռնարկությունների միությունը հանդես է եկել մաքսային ոլորտում օրենսդրական բարեփոխումների անցկացման նախաձեռնությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՏՏ-ձեռնարկությունների միության իրավունքների պաշտպանության մենեջեր Աննա Կարապետյանը, առաջարկություններով փաթեթն ուղղվել է կառավարություն, իսկ հետո պետեկամուտների կոմիտե, որտեղից ստացվել է պատասխանի աշխատանքային տարբերակը, որտեղ նշվել են որոշ կետերի անհամապատասխանությունը մաքսային օրենսդրությանը, իսկ որոշ կետեր ընդհանրապես չեն քննարկվել:



Նախագծում առաջարկվում է ՏՏ ապրանքների մաքսազերծումը ըստ ուղեկցող փաստաթղթերի: Առաջարկվում էր ծառայություն ներդնել նաեւ նման փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակով: «Հայաստանում արդեն գործում է էլեկտրոնային ստորագրության մասին օրենքը, հետեւաբար, հնարավորություն կա օգտագործել փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներն, ինչը կպարզեցներ ապրաքնի ներկրումը երկիր,-ասել է Աննա Կարապետյանը:-Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում, որպեսզի մաքսատան կայքում հրապարակվի հարկման եւ շուկայական գների մասին տեղեկատվությունը, որը պետք է նորացվի ամեն ամիս, քանի որ ՏՏ ապրանքների շուկայական գները մշտապես փոխվում են: Մեր առաջարկների նպատակն է գոնե նվազագուն բարեփոխումների հասնել մաքսային ոլորտում»:



«Մենք առաջարկում ենք նույն օրենքի դրույթների հենքի վրա օրենսդրական բարեփոխումների փաթեթ: Բարեփոխումները հենց բարեփոխելու համար են, ոչ թե առկա օրենքների կրկնելու համար»,-ընդգծել է Աննա Կարապետյանը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---