Ապամոնտաժման աշխատանքները «Նաիրիտի» վնասված հատվածում կարժենան մոտ 20 միլիոն դրամ

PanARMENIAN.Net - «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ մամուլի ծառայությունը լիազորված է տեղեկացնել, որ այսօվանից (18.05.2009թ.), «Վառգոս» մոնտաժային ՍՊԸ-ի մասնակցությամբ (այս ընկերությունը «Արմարդմոնտաժ» տրեստի 1-ին մոնտաժային վարչության իրավահաջորդն է եւ, դեռ-ս Խորհրդային Միության տարիներին, իրականացրել Նաիրիտի մոնտաժային աշխատանքների հիմնական մասը), սկսվել են ս/թ մայիսի 14-ին գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած վթարի արդյունքում այրված եւ փլուզված տեղամասի ապամոնտաժման աշխատանքները:

Ապամոնտաժումն անհրաժեշտ է տվյալ տեղամասում նոր պայթյունների կամ հրդեհի վտանգն իսպառ չեզոքացնելու, պայթյունի հետեւանքով ապամոնտաժման ենթակա կոնստրուկցիաների վրա թափված եւ սարքավորումների մեջ մնացած քիմիական նյութերը լիարժեքորեն վնասազերծելու, ինչպես նաեւ դեպքի վայրում քննչական մարմինների եւ փորձագետների անվտանգ եւ անխափան աշխատանքը կազմակերպելու համար:

Նշված աշխատանքները ղեկավարվում են «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրենի եւ նրա տեղակալների եւ ընկերության ծառայությունների ղեկավարների անմիջական մասնակցությամբ:

Միայն ապամոնտաժման աշխատանքները, հաշվի առնելով դրանց իրականացման բարձր ռիսկայնության մակարդակը, նախնական գնահատմամբ, կարժենան մոտ 20 միլիոն դրամ:

Վթարի արդյունքում գործարանի կրած ողջ վնասի մասին ամբողջական տեղեկատվություն կտրամադրվի միայն գործարանի ծառայությունների կողմից իրականացվող վերականգնողական-նախագծային աշխատանքների ավարտից հետո:

Ձեռնարկության մնացած տեխնոլոգիական գծերն աշխատում են, արտադրական պրոցեսները շարունակվում են, իսկ աշխատանքային հատուկ ռեժիմը կպահպանվի մինչեւ քննչական գործողությունների եւ գործարանի մասնագիտական հանձնաժողովի աշխատանքների ավարտը (մեր սպասումներով` օրերս):
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---