ԱՊՀ երկրների փորձագետները բանակցություններ են վարել Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի նախագծով

PanARMENIAN.Net - ԱՊՀ Գործադիր կոմիտեի Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի նախագծով զբաղվող բաժանմունքում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից երկրների փորձագետների աշխատանքային խմբի առաջին նիստը:



Ինչպես հաղորդում է ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամլո ծառայությունը, աշխատանքին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Մոլդովայի, ՌԴ-ի, Ադրբեջանի, Տաջիկստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները, ԱՊՀ Գործադիր կոմիտեի պատասխանատու աշխատակիցները: Չեն մասնակցել Ղազախստանի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչները:



Բոլոր մասնակից պետությունները նախապես իրենց դիտողություններն ու առաջարկներն են ներկայացրել Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի նախագծի վերաբերյալ:



Նիստի մասնակիցները որոշել են խնդրել ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանը լրամշակել պայմանագրի նախագիծը, հաշվի առնելով տեղի ունեցած քննարկումն ու ներկայացնել այն մինչեւ 2009թ. հունիսի 15-ը ԱՊՀ Գործադիր կոմիտե` ԱՊՀ մասնակից պետություններին հղելու համար:



Բացի այդ, նիստի մասնակիցները խնդրել են ճշտել Ղազախստանի ու Ուզբեկստանի դիրքորոշումները պայմանագրի նախագծի համաձայնեցման աշխատանքներին մասնակցելու վերաբերյալ: Ընդունվել է նաեւ ուղերձ Թուրքմենստանի կառավարությանը` ԱՊՀ մասնակիցների փորձագիտական աշխատանքային խմբին միանալու խնդրանքով:



Աշխատանքային խմբի հերթական նիստը տեղի կունեա հուլիսին Մոսկվայում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---