«ԱՐՄԵՆԲՐՈԿ»-ը հայտարարում է «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման ավարտի մասին27 մայիսի 2009 - 21:58 AMT PanARMENIAN.Net - «ԱՐՄԵՆԲՐՈԿ» բաց բաժնետիրական ընկերությունը հայտարարում է «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) ավարտի մասին, հաղորդում է ներդրումային ընկերության մամլո ծառայությունը: Բաժնետոմսերի թողարկումն իրականացվեց բաց բաժանորդագրության եղանակով, որի արդյունքում տեղաբաշխվեց ձայնի իրավունք տվող 861 652 հատ հասարակ անվանական բաժնետոմս: Տեղաբաշխված բաժնետոմսերի ընդհանուր ծավալը կազմեց 904 634 600 ՀՀ դրամ: Ներկայումս արդեն սկսվել է` ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում բաժնետոմսերի ցուցակման համար ցուցակման հայտի - փաստաթղթերի փաթեթի ձ-ավորման գործընթացը: Մեկ բաժնետոմսի տեղաբաշխման գինը սահմանված էր 1050 ՀՀ դրամ: Թողարկման խորհրդատուն - գլխավոր տեղաբաշխողը «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն էր: Տեղաբաշխման ընթացքում ստեղծվեց տեղաբաշխման խումբ, որի անդամ դարձավ նա- «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ն: Բաժնետոմսերի այս թողարկումը - տեղաբաշխումը Հայաստանի կապիտալի շուկայում դարձավ առաջին լայնածավալ հրապարակային ներդրումային ծրագիրը, որն իր ծավալներով - մասնակիցների թվով իր նախադեպը չի ունեցել: Տեղաբաշխմանը մասնակցեցին 1023 ներդրողներ, մինչդեռ Հայաստանում մինչ օրս 1000-ից ավել բաժնետեր են ունեցել հաշված ձեռնարկություններ, որոնց բաժնետերերի նման կազմը ձ-ավորվել էր հետմասնավորեցման գործընթացների արդյունքում: Տեղաբաշխմանը մասնակցեցին անհատ - իրավաբանական անձ հանդիսացող ներդրողներ Հայաստանից - Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ինչպես նա- այլ երկրներից` մասնավորապես, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Սլովակիայից, Ավստրիայից, Ռուսաստանից, Իրանից, Միացյալ Արաբական Էմիրություններից: Տեղաբաշխման նման լայն աշխարհագրությունը փաստում է նա- այն մասին, որ միջազգային բիզնեսը - օտարերկրյա ներդրողները ճանաչում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը - նրա գործարար միջավայրի արդյունավետությունը: Համաշխարհային տնտեսությունում ներկայումս առկա ճգնաժամային իրավիճակի, առաջատար ֆոնդային ինդեքսների անկման - արժույթների փոխարժեքների կտրուկ տատանումների պայմաններում հրապարակային տեղաբաշխման միջոցով ավելի քան 900 մլն ՀՀ դրամ ծավալով ֆինանսական միջոցների ներգրավումը օբյեկտիվորեն մեծ հաջողություն կարող է համարվել: Պակաս կար-որ չէ նա- հայկական - օտարերկրյա ավելի քան 1 000 ներդրողների ներգրավման փաստը, ինչը վկայում է զարգացման նման ծրագրերի գրավչության - Հայաստանի կապիտալի շուկայի նկատմամբ ներդրողների ունեցած վստահության մասին: «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն իր վստահությունն է հայտնում որ «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման փորձը կար-որ դեր կունենա Հայաստանի կապիտալի շուկայի հետագա զարգացման - հետագայում մեծ թվով նման ծրագրերի խթանման գործում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |