Իրանից Հայաստան բենզինի առաքման խողովակաշարի կառուցումը կարող է սկսվել ընթացիկ տարում

PanARMENIAN.Net - Հայաստանի էներգետիկայի նախարարությունը հաղորդել է, որ Իրանից Հայաստան բենզինի եւ դիզելային վառելիքի առաքման համար նախատեսված նոր խողովակաշարի կառուցումը կարող է սկսվել ընթացիկ տարում: Խողովակաշարի կառուցման գաղափարը քննարկվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Իրան կատարած այցի ժամանակ: Նախատեսվում է, որ 380 կմ երկարությամբ խողովակաշարը կմիացնի Իրանի Թավրիզն ու Հայաստանի Արարատը: Այս նախագծի շնորհիվ, հումքի պաշարներից զուրկ Հայաստանը կկարողանա նվազեցնել տրանսպորտային ծախսերը եւ ներքին շուկայի գները, հաղորդում է ru.proua.com-ը:



Այս նախագծի իրականացումը թույլ կտա Հայաստանին ապահովել վառելիքի առաքման այլընտրանք, կբարելավի Հայաստանի էներգետիկ համակարգը եւ, բնականաբար, կբարձրացնի երկրի էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաեւ եւ ապագայում թույլ կտա դառնալ դեպի Եվրոպա նավթամթերքի տարանցման երկիր:



Խողովակաշարի կառուցումը պահանջում է 250 մլն դոլար, ընդ որում Իրանը համաձայնվել է ստանձնել բոլոր ծախսերը, այն պայմանով, որ Հայաստանը ժամանակի ընթացքում կվերադարձնի այդ գումարի կեսը:



Հայաստանը ընդլայնում է Թեհրանի հետ համագործակցության ծավալներն այնպիսի կարեւոր ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտն ու հաղորդակցությունները, Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների պայմաններում: Վերջերս շահագործվեց Իրան-Հայաստան գազամուղը, որով հանրապետությունն արդեն իսկ ստացել է շուրջ 7 մլն խմ գազ, իսկ այժմ կողմերը պատրաստվում են երկաթուղու կառուցմանը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---