Հայ-հնդկական երկկողմանի հարաբերությունները զարգացման հնարավորություն ունեն

PanARMENIAN.Net - Լույս է տեսել Հնդկաստան-ԱՊՀ առեւտրատնտեսական պալատի ապրիլ-մայիս ամիսների պարբերականը, որի ուշադրության կենտրոնում Հայաստանն է: Պալատի նախագահ Ռաջան Մադհուի ներածական հոդվածում ընդգծվում է Հայաստանում բիզնես իրականացնելուն նպաստող տնտեսական կայունության գործոնը, հմուտ աշխատուժի եւ գիտատեխնիկական դաշտի առկայությունը:



Իր ուղերձում Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն անդրադառնում է հայ-հնդկական երկկողմ հարաբերություններին եւ դրանց հետագա զարգացման ներուժին:



Համարում զետեղված են ՀՀ դեսպանության կողմից տրամադրած նյութեր ՀՀ ներդրումային քաղաքականության, բիզնեսի հնարավորությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, քիմիական արտադրության, ոսկերչության, ադամանդագործության, դեղագործության, սննդի վերամշակման ոլորտների, ինչպես նաեւ հայ-հնդկական առեւտրատնտեսական կապերի վերաբերյալ: Հնդկաստան-ԱՊՀ առեւտրատնտեսական պալատի պարբերականը լայն տարածում ունի Հնդկաստանի գործարար եւ քաղաքական շրաջանակներում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---