«ՀայՌուսգազարդը» KfW-ից 50 մլն եվրո փոխառություն է վերցրել

PanARMENIAN.Net - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ եւ KfW Զարգացման բանկի (Գերմանիա) միջեւ 2009-ի հունիսի 10-ին համաձայնագիր է ստորագրվել մինչեւ 50 մլն եվրոյին համարժեք ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով երկարաժամկետ փոխառության վերաբերյալ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:



Համաձայն հաղորդագրության, փոխառության նպատակն է ֆինանսավորել Հայաստանի գազի փոխադրման եւ բաշխման համակարգերի վերակառուցման եւ զարգացման ծրագիրը:



«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մտադիր է զարգացնել Հայաստանի գազի փոխադրման համակարգը, բարելավել Հայաստանի գազի մատակարարման անվտանգությունը` իրականացնելով շինարարական, վերակառուցման, վերանորոգման-վերականգնման եւ արդիականացման աշխատանքներՀայաստանի գազի փոխադրման ցանցում, այդ թվում` Աբովյանի Գազի ստորգետնյա պահեստարանում, ինչպես նաեւ գազաբաշխիչ համակարգում տեղադրել անհատական ազդանշանային սարքեր եւ վթարային անջատիչ կափույրներ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---