«Յունիբանկ»-ը գործողության մեջ է դրել նոր կուտակային ավանդատեսակ18 հուլիսի 2009 - 15:07 AMT PanARMENIAN.Net - «Յունիբանկ»-ը գործողության մեջ է դրել նոր կուտակային ավանդատեսակ` «Յունի-Կուտակային», հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Նոր ավանդի համար եւս սահմանվել է բարձր եկամտաբերություն` ՀՀ դրամով ներդրման դեպքում` մինչեւ 14%, արտարժույթով` մինչեւ 11%տարեկան տոկոսադրույք: «Յունի-Կուտակային» ավանդատեսակի առանձնահատկությունն այն է, որ ավանդի ներգրավման նվազագույն գումարը կազմում է ընդամենը 30 հազար ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար/եվրո կամ 3 000 ռուսական ռուբլի: Ավանդի ներգրավման ժամկետները եւս համապատասխանացվել են հաճախորդների պահանջներին` սկսած 31 օրից մինչեւ 3 տարի: Ընդ որում, գումարը որպես «Յունի-Կուտակային» ավանդ 365 օր եւ ավելի ժամկետով ի պահ դնելու դեպքումիրականացվում է տոկոսագումարի կապիտալիզացիա մայր գումարին: «Յունի-Կուտակային» ավանդի տոկոսագումարի վճարումն իրականացվում է ավանդի ներդրման ժամկետի վերջում կամ ամեն ամիս,ավանդատուի ընտրությամբ: Ընձեռվում է նաեւ ավանդի համալրման հնարավորություն առանց գումարի եւ ժամկետների սահմանափակման, բացառությամբ` ավանդի ժամկետի վերջին ամսվա: Բոլոր ավանդատուներին տրամադրվում էArCa կամ Visa Electron պլաստիկ քարտ եւ օվերդրաֆտի ստացման հնարավորություն` ներդրված ավանդի գումարի 90%-ի չափով: «Յունիբանկ»-ը շարունակում է պահպանել առաջատար դիրքերը Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով: Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալըգերազանցել է 37 մլրդ դրամը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |