ԱՄՀ. Սահմանի բացումը կարող է լավ խթան հանդիսանալ Հայաստանի տնտեսության զարգացման համար

PanARMENIAN.Net - «Մենք հուսով ենք, որ երկրի սահմանները շուտով կբացվեն, ինչը կհանգեցնի մրցունակության աճին, իսկ դա լավ խթան է Հայաստանի տնտեսության համար»,-այսօր Երեւանում լրագրողներին է ասել ՀՀ-ում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը` մեկնաբանելով Հայաստանի մրցունակության մակարդակը:



Նրա խոսքերով, Հայաստանը դեռեւս շարունակում է անցումային տնտեսությամբ երկիր մնալ, որտեղ ընթանում են շուկայական գործընթացներ: «Հայաստանում արդեն բազում շուկայական մեխանիզմներ կան, սակայն երկիրը բավարար մրցունակություն չունի»,-ասել է նա: Այս առնչությամբ Օմեսը հավելել է, որ Հայաստանի շուկան իր ծավալով փոքր է, ուստի այստեղ սահմանի փակ լինելու խնդիրն առանձնակի նշանակություն է ստանում, ինչը փոքր մրցունակության պատճառ է հանդիսանում ներմուծման ոլորտում:



Հայաստանի դիրքը 2009-2010թթ. համար Համաշխարհային տնտեսական համաժողովի հաշվարկած մրցունակության վարկանիշով մնացել է անփոփոխ: Ըստ Մրցունակության համաշխարհային ցուցանիշի, Հայաստանը զբաղեցնում է 97-րդ տեղը աշխարհի 133 երկրների թվում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---