ՀԿԵՈւ-ում ամփոփել են ամառային բեռնափոխադրումների արդյունքները եւ նախապատրաստվում են ձմեռային փոխադրումների25 սեպտեմբերի 2009 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Բեռնափոխադրումների ծավալը 2009թ. ութ ամիսների արդյունքում կազմել է 1,776 մլն տոննա, ինչը 10-15 հազար տոննայով ավել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Երեւանում լրագրողներին է հաղորդել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Մարատ Խակովը: Ընդ որում, ըստ նրա, արտահանումը կրճատվել է 40, իսկ ներմուծումը 5 տոկոսով: «Բեռնափոխադրումների ծավալների պահպանումը հիմնականում իրականացվում է ներքին փոխադրումների հաշվին»,-ասել է նա: 2009թ. ՀԿԵՈւ-ն միջպետական հաղորդակցությունների գծով տեղափոխել է ընդամենը 27 274 մարդ, ինչը 44 տոկոսով ավելին է, քան 2008թ.` 18 895 մարդ, հաղորդել է Խակովը: Նա հավելել է նաեւ, որ ներքին փոխադրումներում ընկերությունը տեղափոխել է 465 536 ուղեւոր, ինչը 40 տոկոսով ավելի է նախորդ տարվանից` 322 000 ուղեւոր: «Աճն ապահովվել է էլեկտրագնացքների երթեւեկության հաշվին, մասնավորապես, Երեւան-Արմավիր երթուղու շնորհիվ: Այսօրվա դրությամբ մենք այդ ուղղությամբ տեղափոխում ենք 300-500 ուղեւոր»,-ասել է նա: Այս համատեքստում Խակովը հավելել է, որ ակնկալվում էր ուղեւորահոսքի ավելացում Շորժայի ուղղությամբ, սակայն ակնկալվող ծավալ չգրանցվեց եղանակային պայմանների պատճառով: Ամփոփելով` Խակովն ասել է, որ ՀԿԵՈւ-ն արդիականացնում է շարժակազմը, մինչեւ հոկտեմբերի վերջ ընկերությունը կստանա երկու կապիտալ վերանորոգված էլեկտրագնացք եւ արդեն քննարկվում է ձմեռային փոխադրումների ժամանակացույցը: Մինչ այդ կվերականգնվի նաեւ Վանաձոր-Գյումրի հատվածը, որն ամբողջությամբ կսպասարկվի էլեկտրագնացքների միջոցով: «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն, լինելով «ՌԵՈւ» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր ձեռնարկությունը, հանդիսանում է Հայկական երկաթուղու կոնցեսիոները: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է` 20 տարի աշխատելուց հետո 10 տարով երկարացնելու իրավունքով, կողմերի փոխադարձ համաձայնությամբ»: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |