Հայ-թուրքական սահմանի բացումը կսնանկացնի հայ ձեռնարկատերերին25 սեպտեմբերի 2009 - 16:49 AMT PanARMENIAN.Net - «Միտք» վերլուծական կենտրոնը հանդես է գալիս հայ-թուրքական սահմանի բացման դեմ` ելնելով տնտեսական տրամաբանությունից: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Միտք» ՎԿ փորձագետ Էդգար Հելհելյանը: «Մենք անհանգստացած ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների որոշակի դրույթների առնչությամբ, բայց առաջին հերթին մենք անհանգստացած ենք նրանով, որ սահմանի բացումը լուրջ վնաս կարող է հասցնել Հայաստանի տնտեսությանը»,- նշել է փորձագետը: Նրա տվյալների համաձայն, Հայաստանից Թուրքիա արտահանվում է 168 անգամ քիչ ապրանք, քան Թուրքիայից Հայաստան է ներկրվում:«Թվերով դա արտահայտվում է մոտավորապես հետեւյալ կերպ. Թուրքիայից Հայաստան ներկրումների ծավալը կազմում է մոտ $178 մլն, իսկ Հայաստանից Թուրքիա արտահանումները` մոտ $1,8 մլն: Թվերն արդեն ամեն ինչ ասում են: Հայաստանի տնտեսությունն ի վիճակի չէ դիմակայել թուրքական ապրանքին»,- հայտնել է Էդգար Հելհելյանը: Նա նաեւ նշել է, որ Թուրքիան, լինելով Համաշխարհային առեւտրական կազմակերպության (ՀԱԿ) անդամ, ի տարբերություն Հայաստանի օրենքով կարգավորված փաթեթ ունի: «Թուրքիայի օրենսդրության համաձայն, թուրքական ապրանքից մաքսային հարկերը 50%-ով պակաս են գանձվում: Բացի դրանից, միամտություն կարծել, որ Թուրքիան կարող է մատնել իր գործընկերոջը` Վրաստանին եւ թույլ տալ, որպեսզի վերջինիս դերը տարածաշրջանում նվազի»,- ընդգծել է փորձագետը: Հաշվի առնելով իրադրությունը` Էդգար Հելհելյանը հայտնել է, որ սահմանի բացման դեպքում հայ ձեռնարկատերերը կսնանկանան, իսկ թուրքական ընկերությունները կկարողանան իրենց հսկողության տակ վերցնել Հայաստանի համար տնտեսության ամենակարեւոր եւ ռազմավարական ոլորտները: Փորձագետի խոսքով, «Միտք» կենտրոնը Հայաստանի կառավարությանն է ներկայացրել այդ հարցի վերաբերյալ իր նկատողությունները: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |