Ամերիաբանկը կողմ է էներգատնտեսող տեխնոլոգիաների ներդրմանը Հայաստանում

PanARMENIAN.Net - Էներգատնտեսող տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանում ` հիմնավորված քայլ է տնտեսության տեսակետից, ասաց Ամերիաբանկի Տնօրինության գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, պատասխանելով PanARMENIAN.NET-ի թղթակցի հարցին: «Էներգատնտեսող տեխնոլոգիաների կիրառումը կրճատում է արտադրանքի ինքնարժեքը, ինչն իր հերթին բերում է ձեռնարկության արտադրողության եւ շահութաբերության աճին»,-բացատրեց նա: Հանեսյանի կարծիքով, այդ ոլորտը անհրաժեշտ է զարգացնել, բանկն էլ իր հերթին պատրաստ է ֆինանսավորել էներգատնտեսող տեխնոլոգիաների ներդրումը:



Այս կապակցությամբ բանկի գլխավոր տնօրենը ավելացրեց, որ մոտակա ամսում Ամերիաբանկը պատրաստվում է անցկացնել ակցիա լավագույն բիզնես նախագծերը ընտրելու համար եւ ֆինանսավորել դրանք արտոնյալ պայմաններով: «Նախընտրությունը կտրվի հետաքրքիր նախագծերին եւ ոլորտներին, որոնք կարող են բերել կոնկրետ ձեռնարկության եւ արդյունաբերության զարգացմանը»,-ասաց Հանեսյանը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---