«Ամերիա» ՓԲԸ եւ Hulla & Co. Human Dynamics KG ավստրիական ընկերությունը Հայաստանում ձեռնամուխ կլինեն դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի իրականացմանը

PanARMENIAN.Net - 2009 թ.հոկտեմբերին Հայաստանում դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի շրջանակներում Hulla & Co. Human Dynamics KG ավստրիական ընկերությունն «Ամերիա» ՓԲԸ հետ համատեղ կսկսեն իրագործել «Տեխնիկական աջակցություն եւ խորհրդատվական ծառայություններ Արդարադատության խորհրդի եւ Դատական դեպարտամենտի ինստիտուցիոնալ աջակցության համար» ծրագիրը:



Ինչպես նշվում է Ամերիաբանկի լրատվական ծառայության տրամադրած հաղորդագրության մեջ, ՀՀ դատաիրավական բարեփոխումներն իրագործվում են երկու փուլով:



Դատաիրավական բարեփոխումների առաջին փուլիընթացքում (2003-2008 թթ.) իրականացվեցինմիջոցառումներ` ուղղվածդատականեւքաղաքական իշխանությունների տարանջատմանը: Ներմուծվեց նորինստիտուցիոնալ ենթակառույց:



Բարեփոխումների երկրորդփուլինպատակնէապահովել դատականհամակարգըկառավարման նոր տեխնոլոգիաներով, ստեղծելհնարավորություններ` երկրիդատականհամակարգի թափանցիկության բարձրացման կատարելագործմանեւ դատական համակարգի նկատմամբ վստահության ամրապնդման համար: Այդ նպատակով ,Տեխնիկական աջակցություն եւ խորհրդատվական ծառայություններ Արդարադատության խորհրդի եւ Դատական դեպարտամենտի ինստիտուցիոնալ աջակցության համարե ծրագիրը, որը պետք է իրագործվի 8 ամսվա ընթացքում, կներկայացնի համալիր առաջարկներ դատավորների գնահատման, առաջխաղացման եւ կրթության գործիքների, մեխանիզմների օգտագործման եւ չափանիշների վերաբերյալ:

Ծրագրիշրջանակներում խորհրդատուները կմշակենԱրդարադատության խորհրդիգործունեությունը կարգավորող ընթացակարգեր եւիրավական նորմեր, դատավորի պաշտոնիթեկնածուների ընտրության եւ պաշտոնում նշանակման ընթացակարգեր, դատավորների եւ դատական ընթացակարգերի գնահատման ստանդարտ չափանիշներ, ինչպես նաեւ կներկայացնեն թափանցիկ գործընթացներ եւ նորմեր դատավորների պատասխանատվության ապահովող գործընթացների կազմակերպման համար: Ծրագրի շրջանակներում թիմը նաեւ կանցկացնի վերապատրաստում Արդարադատության նախարարության եւ Դատական դեպարտամենտի հիմնական անձնակազմի համար` առաջարկների փաթեթին եւ հաշվետվություններին ծանոթացնելու նպատակով:



Human Dynamics-ը որակյալ խորհրդատվական ծառայություններ առաջարկող առաջատար ընկերություններից է, որը մասնագիտանում է հատկապես ինստիտուցիոնալ զարգացման, արդարադատության եւ դատական բարեփոխումների, կառավարման ոլորտում կարգի, պետական բյուջեի եւ ճյուղային քաղաքականությանը վերաբերող հարցերում:Ընկերությունն աշխատելէավելիքան 30 երկրում, սակայն նրա հիմնական գործունեությունը ծավալվում է Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպայի եւ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրներում: Անցյալ տարիների ընթացքում ընկերությունն ընդլայնել է աշխարհագրական ծածկույթը, որը ներկայումս ներառում է նաեւ Կենտրոնական եւ Արեւելյան Ասիան, Կովկասյան տարածաշրջանը, Լատինական Ամերիկան, Մերձավոր Արեւելքը եւ Աֆրիկան:



Ամերիան Հայաստանում խորհրդատվականառաջատար կազմակերպությունն է: Ամերիանլայնածավալ աշխատանքներ էիրագործում կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների եւձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի եւ պորտֆելային ներդրումների, բիզնեսի պլանավորման, ռազմավարական եւ հարկային պլանավորման, ֆինանսական խորհրդատվության, պետական կառավարման եւ բարեփոխումների եւ այլ ոլորտներում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---