«Ամերիաբանկը» 15 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին27 նոյեմբերի 2009 - 16:40 AMT PanARMENIAN.Net - «Ամերիաբանկը» 15 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին նոյեմբերի 26-ին կայացած հեռուստամարաթոնի ընթացքում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: «Այսպիսով, Բանկն իր ներդրումն արեց Հիմնադրամի առաքելության հիմքը հանդիսացող համազգային նախագծերի իրականացման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ:«Ամերիաբանկն« ու նրա բաժնետերերը պատասխանատվություն են կրում Հայաստանի եւ ԼՂՀ հասարակական եւ տնտեսական կյանքի զարգացման համար: Բանկի եւ նրա ներդնողների արժեքներից են Հայաստանի մշակութային ժառանգության վերականգնմանը նպաստելու եւր բնակչության նյութապես անապահով շերտերին աջակցելու նպատակները: Այդ առումով Բանկը շատ է կարեւորում իր համագործակցությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, որի աջակցությամբ Բանկը կարողանում է իրականացնել իր կողմից որդեգրված կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության մի մասը: 2008թ. Բանկն առաջին քայլերը ձեռնարկեց այդ ուղղությամբ` մշակելով գործունեության ռազմավարություն, որն ուղղված է ինչպես ազգի, այդպես էլ առանձին սոցիալական միավորների բարեկեցությանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնադրվել է 1992թ.: Հիմնադրամի հիմնական նպատակն է համազգային նախագծերի իրականացումը եւ Հայաստանի ու ԼՂՀ ենթակառուցվածքների զարգացումը: «Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որը տրամադրում է բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: Ամերիաբանկի ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |