2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կրճատվել են 13.7%-ով

PanARMENIAN.Net - 2009 թվականիհունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 539.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 648.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 60.2%-ով եւ 72.4%-ով ապահովել են տարեկան ծրագրային ցուցանիշների կատարումը:



Նախորդ տարվանույնժամանակահատվածի համեմատպետականբյուջեիեկամուտները նվազել են 13.7%-ով կամ 85.7 մլրդ դրամով: Մասնավորապես` 18.1%-ով (93.3 մլրդ դրամով) նվազել են հարկերն ու տուրքերը, 15.9%-ով (568.9 մլն դրամով)` պաշտոնական դրամաշնորհները եւ 0.6%-ով (463.5 մլն դրամով)` պարտադիր սոցիալական ապահովության վճարները: Նույն ժամանակահատվածում այլ եկամուտներն աճել են 37.8%-ով (8.7 մլրդ դրամով):

Պետական բյուջեիեկամուտների78.1%-ը ձեւավորվել է հարկերի ու տուրքերի, 15.5%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.9%-ը` այլ եկամուտների եւ 0.6%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:



Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 421.3 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր` 57.7%-ով կատարելով տարեկան ծրագիրը: 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտները նվազել են 18.1%-ով կամ 93.3 մլրդ դրամով: Ընդ որում, գրեթե բոլոր հարկատեսակների գծով, բացառությամբ եկամտահարկի եւ հաստատագրված վճարների, արձանագրվել է մուտքերի անկում:

2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերն ավելացել են 5.6%-ով կամ 34.4 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների, պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերման, աշխատավարձի եւ նպաստների ծախսերի աճով:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---