ՀԿԵՈւ ղեկավարը Շիրակի մարզում քննարկել է երկաթուղու շահագործման անվտանգության բարձրացմանն առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շեւկեթ Շայդուլինը այցելել է Հայաստանի Շիրակի մարզ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Այցի շրջանակներում նա հանդիպել է Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի եւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ: Հանդիպման ժամանակ շոշափվել են սոցիալական բնույթի հարցեր, ինչպես նաեւ երկաթուղու շահագործման անվտանգության բարձրացմանն առնչվող հարցեր:



Կողմերն առանձնակի ուշադրություն են դարձրել երկաթուղու օբյեկտներում բազմաթիվ ընտանիքների բնակության փաստին, ինչը սկսվել է 90-ականներին: Կոնցեսիոն պայմանագիրը «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի եւ ՀՀ կառավարության միջեւ չի նախատեսում անհատների բնակում երկաթուղային օբյեկտներում: Կողմերն եկան համաձայնության եւ պայմանավորվեցին կառավարական մակարդակով այն փուլ առ փուլ լուծելու մասին:

Շեւկեթ Շայդուլինը եւ Լիդա Նանյանն այցելել են սահմանային Ախուրյան կայարանը: Նանյանը բարձր է գնահատել Գյումրի-Ախուրյան հատվածում կատարված վերականգնողական աշխատանքները:



«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր-ձեռնարկությունն է: «Հայկական երակթուղի» ՓԲԸ-ն հանձնվել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը, ըստ 2008թ. փետրվարի 13-ին կնքված կոնցեսիոն պայմանագրի: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է` այն եւս 10 տարով երկարացնելու իրավունքով:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---