Ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Պետերբուրգի միջեւ 2009թ. ճգնաժամի պայմաններում կրճատվել է 13 տոկոսով

PanARMENIAN.Net - Ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Պետերբուրգի միջեւ 2009թ. ճգնաժամի պայմաններում կրճատվել է 13 տոկոսով: Այդ մասին Երեւանում մեկնարկած հայ-ռուսական գործարար համաժողովի ընթացքում լրագրողներին է ասել Սանքտ Պետերբուրգի վարչակազմի Արտաքին կապերի կոմիտեի վարչության պետի տեղակալ Նատալիա Լուկիչովան: Ըստ նրա, այս ցուցանիշում հաշվի չեն առնվել այն ապրանքները, որոնք Հայաստանից Սանքտ Պետերբուրգ են առաքվում Մոսկվայի միջոցով:



Այս առնչությամբ Լուկիչովան նշել է, որ վերջին տարիներին Սանքտ Պետերբուրգում Երեւանի եւ Երեւանում Սանքտ Պետերբուրգի բացված ներկայացուցչությունները ակտիվորեն համագործակցում են: «Մենք որոշել ենք աջակցել նրանց գործունեությանը, քանի որ հետաքրքրությունը տնտեսության հանդեպ, անկախ ճգնաժամից, մեծ է, իսկ Սանքտ Պետերբուրգում Երեւանի ներկայացուցչության հենքի վրա նախատեսվում է անցկացնել մասնագետների թեմատիկ հանդիպումներ»,-ասել է նա: Ն.Լուկիչովան հավելել է, որ նման հանդիպումները Սանքտ Պետերբուրգում ակտիվորեն կյանքի են կոչվում ֆիների հետ, որոնք ժամանում են փոքր պատվիրակություններով (3-4 նեղ մասնագետ), ինչը թույլ է տալիս տնտեսել ժամանակն ու միջոցները:



Դեկտեմբերի 8-ին Երեւանում մեկնարկել է հայ-ռուսական գործարար համաժողովը, որի ընթացքում կքննարկվի հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ներուժը, մասնավորապես, համագործակցությունը Սանքտ Պետերբուրգի հետ: Ռուսական պատվիրակության կազմում են մանվածքային արդյունաբերության, կարի, դեղագործության, տրանսպորտի, վերամշակող արդյունաբերության ներկայացուցիչներ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---