ՕՊԵԿ-ը կօգնի Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Վիեննայում հանդիպեց ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի (ՕՖԻԴ) գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր Ալ Հերբիշի հետ:



Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ գուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների զարգացման» ծրագրի տնօրեն Գագիկ Մաթեւոսյանը:



ՕՖԻԴ-ի եւ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը սկսվել է 2004 թվականից: Համագործակցության այս հինգ տարիների ընթացքում արդյունավետ իրականացվել է 4 ծրագիր, որոնք հիմնականում ուղղված են եղել գյուղերի գազաֆիկացմանը: ՕՖԻԴ-ի ֆինանսական ներդրումը Հայաստանում կազմում է մոտ 30 մլն ԱՄՆ դոլար: Ներկայումս բանակցություններ են վարվում եւս 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրումների շուրջ:



ՀՀ փոխվարչապետը ՕՖԻԴ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկեց նոր ներդրումային ծրագրին վերաբերող հարցեր: «Գյուղական կարողությունների ստեղծման» ծրագիրը նախատեսվում է իրականացնել երկու կազմակերպությունների` ՕՖԻԴ-ի եւ ԻՖԱԴ-ի համաֆինանսավորմամբ:



ՀՀ փոխվարչապետը ներկայացրեց Հռոմում IFAD-ի հետ անցկացրած քննարկման արդյունքները` տեղեկացնելով, որ սկզբունքորեն համաձայնություն է ձեռք բերվել ծրագրի իրականացման ժամկետների եւ երկու կազմակերպությունների կողմից ծրագիրը համատեղ ֆինանսավորելու վերաբերյալ: Քանի որ ԻՖԱԴ-ի ֆինանսավորումն ակնկալվում է 2010 2-րդ կեսին, այդ իսկ պատճառով Արմեն Գեւորգյանը ՕՖԻԴ-ի ղեկավարությանը խնդրեց ընթացակարգային գործողություններն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում` ՕՖԻԴ-ի կողմից ծրագրի ֆինանսավորումը հնարավորինս շուտ սկսելու համար:



Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ԻՖԱԴ-ի հետ նոր ծրագիրը ՕՖԻԴ-ը կքննարկի, որից հետո այն կհաստատի 2010 թ.-ի մարտին:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---